Արցախը 48 ժամ է՝ շրջափակման մեջ է. Ռուբեն Վարդանյանը լայվ է մտել Ստեփանակերտից
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացնում է արդեն երկու օր շրջափակված երկրում տիրող իրավիճակը։
«48 ժամից ավելի է՝ մեզ մոտ շարունակվում է նույն իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ ձեզ հետ եմ: Ես իսկապես տեսնում եմ համախմբություն։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու, եւ դա ինձ ոգեւորում է: Ես կասկած չունեի, հիմա ավելի եմ վստահ, որ մենք հաղթելու ենք»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը մանրամասնեց, որոշել են ամեն օր առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցել՝ ներկայացնելու իրավիճակը, քանի որ թշնամին օգտագործում է տարբեր միջոցներ կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար։
«Կան մի քանի շատ կարեւոր հարցեր: Համար մեկ հարցը վառելիքի հարցն է: մենք չգիտենք՝ որքան կշարունակվի այս շրջափակումը, չգիտենք՝ որքան ժամանակ պետք կլինի, որ մենք վառելիք հասցնենք, որով հիմա զբաղվում ենք: Դրա համար մտցրել ենք խնայողության ռեժիմ բոլորի համար, այդ թվում կառավարության եւ պետական գերատեսչությունների: Հատուկ ռեժիմ ենք թողել միայն հատուկ ծառայությունների հմար՝ շտապօգնություն, տրանսպորտ եւ այլն:
Երկրորդ կարեւոր հարցը վերաբերում է մարդկանց, որոնք բաժանվել են իրարից: Ցավոք, նրանց թվում կան երեխաներ, որոնք գնացել էին «Եվրատեսիլ» դիտելու կամ այլ միջոցառումների եւ հիմա չեն կարողանում վերադառնալ Արցախ: Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անում ենք ամեն ինչ, որ նրանք ունենան առավելագույն նորմալ պայմաններ, այդ թվում էքսկուրսիաների գնան: Դրա համար շտ շնորհակալ եմ Գորիսի քաղաքապետին: Կան մարդիկ, որ գնացել են Հայաստան բուժման կամ այլ խնդիրների համար եւ հիմա բնակվելու եւ փողի հետ կապված խնդիրներ ունեն: Մենք բոլոր այդ տեղեկությունները հավաքում ենք, մշակում ենք եւ առավելագույնս արագ լուծում ենք բոլոր հարցեր: Գուցե որոշ դեպքերի մասին չգիտենք, դրա համար ովքեր հայտնվել են նման իրավիճակում, խնդրում եմ զանգահարել 119 համարով»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:
Նա հայտարարեց, որ Արցախը պատրաստ է նորմալ բանակցությունների, եթե դա ընդունելի է բոլոր կողմերի համար. «Մենք հրաշալի հասկանում ենք այն խնդիրները, որոնց ռջեւ կանգնած են ռուս խաղաղապահները, այդուհանդերձ, մենք պնդում ենք, որ ճանապարհը պետք է բացվի: Մյուս կողմից իրավիճակը լարված է եւ նորից կոչ եմ անում չտրվել սադրանքների, ասեկոսեների: մենք ամեն ինչ կանենք, որ իրավիճակը լուծվի մեր օգտին»,-ընդգծեց նա:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո