Արցախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատի. Ռուբեն Վարդանյան
Մենք արդեն մի քանի օր գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, այսօր էլ շարունակել է Ադրբեջանը իր ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ եւ դադարեցրել է գազի մատակարարումը: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Դա նշանակում է, որ մենք պետք է շատ խնայողական մոտենանք մեր բոլոր էներգիայի ծախսերին: Պետք է ամեն ինչ անենք, որ փորձենք պահպանել մեր ապրելաձեւը, բայց մյուս կողմից հասկանալի է, որ ճգնաժամն իրականություն է դարձել բոլորիս համար: մենք բլորս պատրաստ ենք պայքարի, նույն կարծիքի ենք, որ այս վիճակում պետք է ցույց տանք՝ ով է արցախցին, ոնց ենք մենք դիմանում բոլոր մարտահրավերներին եւ չենք վախենում ոչ մեկից: Այո, ծանր է լինելու, բայց մենք անցնելու ենք եւ հաղթելու ենք:
Մենք ստիպված ենք լինելու դպրոցները փակել, վաղվանից չեն աշխատելու այն դպրոցները եւ համալսարանները, որտեղ չկան փայտի վառարաններով տաքացնելու հնարավորություն: Մենք ունենք հնարավորություն պահելու էներգիայի մի մասը տարբեր տեղերում, բայց ամբողջը չենք կարող: Խնդրում եմ բոլորիդ խնայողական լինեք, որովհետեւ չգիտենք, թե որքան երկար է տեւելու այս իրավիճակը:Մենք ամեն ինչ անում ենք, որ այս ամենի մասին իմանա ամբողջ աշխարհը, աշխարհը տեսնի իսկական դեմքը Ադրբեջանի, որ հասկանան, որ անհնար է իրենց հետ ապրել ինչ-որ ձեւով հարաբերություն ունենալով»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:
Նա կոչ արեց արցախցիներին լինել ուժեղ եւ հավատալ, որ հաղթահարելու են այս իրավիճակը:
«Ադրբեջանցիներն ամենամեծ սխալն են արել, որովհետեւ այս տարբերակով իրենք ոչ մեկին չեն կարող ապացուցել, որ մենք կարող ենք իրենց հետ ինչ-որ ձեւով համախմբվելեւ իրա հետ միասին ինչ-որ բան անել»,-ընդգծեց Արցախի պետնախարարը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը