Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

«Ռուսաստանը չի առաջարկել որևէ բան, որտեղ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում. Լավրովը մեջբերել է Բաքվի մոտեցումները». Դավիթ Բաբայան

Դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե պատահական չէ, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի շատ խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, քան նրանց կարգավիճակի մասին։

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 4-ին Պրահայում կայացած հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ, ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հայտարարության վրա, որն ընդունվել է այդ բանակցությունների արդյունքում՝ մասնավորապես հիշեցնելով հղումները ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին:

«Հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցությունը և հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը։ Այն սահմանները, որոնք կային միութենական հանրապետությունների միջև։

Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները պետք է ապահովվեն: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ քաղաքացիներ»,- ասել է Սերգեյ Լավրովը։

 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Լավրովի այս հայտարարությանը, նշեց, որ այն, ինչ ասել է Սերգեյ Լավրովը և առհասարակ բոլոր պաշտոնյաները, հատկապես կարևոր դիրք զբաղեցնող պաշտոնյաները, պետք է հստակ վերլուծվի, որպեսզի հանկարծ շահարկումների չենթարկվի։

«Երբ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ «Ադրբեջանը պատրաստ է քննարկել և արցախահայությանը տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ քաղաքացիներ», նա մեջբերում է արել պաշտոնական Բաքվի դրույթները, բայց չի ասել, որ այդ դրույթները Ռուսաստանն ընդունում է։

Լավրովը չի ասել, որ սա է միակ տարբերակը՝ հասկանալով, որ Ադրբեջանն ինչ առաջարկում է, դա չէ, որ պետք է հիմք լինի։ Հասկանում է, որ պետք է լինի մյուս կողմի համաձայնությունը, լինեն բանակցություններ, և այլն։ Ռուսաստանը չի առաջարկել որևէ բան, որտեղ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, Լավրովը մեջբերել է Բաքվի մոտեցումները, որոնք, բնականաբար, Արցախի համար անընդունելի են»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ըստ Դավիթ Բաբայանի, Արցախը նախևառաջ պետություն է և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, բռնակցված է եղել Խորհրդային Ադրբեջանին, բայց եղել է նաև Խորհրդային Միության մաս, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը իրավասու չէ փոխել ԼՂԻՄ-ի սահմանները, վերացնել նրա կարգավիճակը, և այլն։ Այսինքն՝ Արցախը Խորհրդային Միության՝ կարելի է ասել, միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ է, ինքնավար ազգային միավոր է։

«Արցախի կարգավիճակը ֆիքսված է եղել Խորհրդային Միության Սահմանադրության մեջ։ Երբ ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի կոմիտեն քննել է տարբեր փաստաթղթեր, անվավեր է ճանաչել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարումը, բայց այդ նույն մարմինն անվավեր չի ճանաչել ԼՂՀ հռչակումը և մեր պետականության էվոլյուցիան՝ ինքնավար կազմավորումից դեպի անկախ պետություն։ Սա ցույց է տալիս, որ իրավական տեսանկյունից Արցախի Հանրապետության ձևավորումը խիստ համապատասխանում է Խորհրդային Միության այն ժամանակվա ու միջազգային օրենքներին։ Հետևաբար, երբ պարոն Լավրովը նման մեջբերում է անում, Ադրբեջանի մոտեցման մասին է խոսում»,- հավելեց Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ նման հայտարարությամբ Լավրովը հստակ ասաց, որ «Ռուսաստանը Արցախը հանձնում է Ադրբեջանին», Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Լավրովը մեջբերել է մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ Ալմա Աթայի հռչակագիրը, հետևաբար՝ եթե խոսում են այդ հռչակագրից, ապա այնտեղ նշված չեն Խորհրդային Միության սահմանները, իսկ Ադրբեջանն այդ հռչակագրին միացել է 1993 թվականին։

«Այս նյուանսները պետք է հաշվի առնել, այնտեղ որևէ տեղ գրված չէ Խորհրդային Հանրապետությունների սահմանները, միջազգայնորեն ճանաչված սահմանները, նման բան գոյություն չունի այդ հռչակագրի մեջ։ Հետևաբար՝ մենք պետք է հասկանանք, որ շատ բան է կախված, եթե ոչ՝ ամեն ինչ, ինտերպրետացիայից, օրենքներից։

Նրանք, ովքեր ասում են, որ՝ տեսեք-տեսեք, Ռուսաստանն Արցախը հանձնում է, նրանք ամեն ինչ շահարկում են, ինչ-որ տեղ նման բան ասում են հակահայկական, հակաարցախյան ու հակառուսաստանյան հատվածները, քանի որ ՌԴ-ն չի ասել, որ դա իր տեսակետն է։ Պաշտոնական Մոսկվան ասում է՝ դեմարկացիա, դելիմիտացիա արեք, բայց հակամարտությունը քանի որ բարդ է, թողնենք, երբ կստեղծվի բարենպաստ ժամանակ, ինչին մենք համաձայն ենք։ Ես չեմ ուզում անդրադառնալ այդ շահարկումներին, քանի որ անիմաստ է։ Երեք կատեգորիա կա՝ ապազգային տարրերը, որոնք քարկոծում են մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին, այդպիսով նաև հարվածելով Արցախին ու հայոց պետականությանը, նման մարդկանց ես չեմ էլ ուզում պատասխանել։

Կրկնում եմ՝ եթե ասում ենք, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, ապա ԱՄՆ-ին չպետք է թշնամի համարենք, ոչ, մենք սփյուռք ունենք, բոլոր երկրների հետ պետք է պահպանենք բարիդրացիական հարաբերություններ՝իմաստուն պետք է լինենք։ Երկրորդ կատեգորիան չի պատկերացնում այս ամենը, և ժողովուրդը, որն ուզում է իմանալ ճշմարտությունը, սա է խնդիրը։ Չիմացողների հետ պետք է աշխատել, իսկ խելագարների հետ իմաստ չկա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։