Եթե չարձագանքենք Ադրբեջանին, միջազգային հանրությունը կկարծի, թե համակերպվել ենք. Անդրանիկ Թևանյան
Ինչպես արդեն նշել էինք, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ընդդիմության նախագիծը: Մասնավորապես, քննարկվում էր Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը պատասխանելու՝ ընդդիմության ներկայացրած առաջարկը։
Հնձանժողովից հետո հարցը հիմա քննարկվում է ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:
Նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Ադրբեջանի հայտարարության մեջ օգտագործվել են ձևակերպումներ, որոնք անընդունելի են մեզ համար։ Խեղաթյուրված է ղարաբաղյան հակամարտության էությունը, խեղաթյուրված են 44-օրյա պատերազմին բերող պատճառները, Ադրբեջանի վարքագիծը ներկայացվածէ այլ լույսի ներքո, Հայաստանի վարքագիծը՝ բացասական լույսի ներքո, բնականաբար, ներկայացվել են Հայաստանին պահանջներ, որոնք անընդունելի են և դատապարտելի են մեզ համար, օգտագործվել են ձևակերպումեր, որոնք ցույց են տալիս ծավալապաշտական նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ներկայացված են պահանջներ, որոնք ուլտիմատումային, շանտաժային բնույնյթի են։
Իրենք համարում են, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս չկա, այն լուծված է , մենք համարում ենք, որ դա այդպես չէ։ Իրենք օգտագործում են «Արևելյան Զանգեզուր» տերմինը , որն իրենց տեսակետից ենթադրում է, որ կա նաև՝ «Արևմտյան Զանգեզուր» և իրենք նույն «Արևմտյան Զանգեզուրի» նկատմամբ ունեն հավակնություններ․ իրենք կրկին խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը մեզ համար անընդունելի է, այդ պահանջը չունի որևէ իրավական հիմք և դա լեգիտիմ չէ։ Խոսում են խաղաղության գործընթացի մասին, բայց ամեն ինչ հռետորաբանություն է և դրա շրջանակում վարում են իրենց քաղաքականույթունը ինչպես քարոզչական դաշտում, այնպես էլ՝ պարբերաբար դիմելով զենքի օգնությանը։
Մենք գտնումենք , որ Հայասանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով պատասխանել Ադրբեջանի այդ հայտարարությանը , պատասխանել՝ համարժեք կարգավիճակ ունեցող պետական կառույցի միջոցով ․ այսինք ՝ պատասխանել խորհրդարանի կողմից, հակառակ դեպքում կստացվի, որ մեր լռությունը դառնում է համաձայնությա նշան, հակառակ դեպքում՝ վախի նշան»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը