Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում Կարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնի ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ Պարագվայը պահանջում է պատժել Ջուդ Բելինգհեմին

Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկումԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնումՓարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Աշխարհ

Գաղտնի փաստաթուղթը ցույց է տվել, որ Ջորջ Բուշը անտեսել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին նախազգուշացումները

2004 թվականի ապրիլի 29-ին նախագահ Ջորջ Բուշն Օվալաձեւ սենյակում անցկացրել է երբեւէ կայացած ամենաարտասովոր հանդիպումներից մեկը: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հարցերով հանձնաժողովի 10 անդամները նրան եւ փոխնախագահ Դիկ Չեյնիին պետք է ուղղեին սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ ցանկացած հարց: Այդ սենյակում ասված խոսքերը գաղտնի են մնացել մոտ երկու տասնամյակ: Այժմ վերջապես կարող ենք կարդալ, թե ինչ է ասել Բուշը, գրում է Insider-ը։

Այս ամսվա սկզբին՝ ավելի քան 18 տարի անց, կառավարությունը գաղտնազերծել է 31 էջանոց «արձանագրության հուշագիրը», որում հավաքված են հանդիպման ընթացքում կատարած գրառումները: Փաստաթուղթը ցույց է տալիս, որ հանձնակատարները Բուշին հնարավորություններ են տվել ընդունելու բազմաթիվ փաստագրված նախազգուշացումները, որոնք նա ստացել է իր կառավարությունից «Ալ Քաիդա»-ի մոտալուտ հարձակման վերաբերյալ: Մեծ մասամբ Բուշը չի կարողացել դա անել: Փոխարենը նա պատասխանատվությունը «գցել է իր վրայից»։

Թերեւս Բուշի ամենամեծ խուսափումն այդ օրը վերաբերում էր նրա ԿՀՎ տնօրեն Ջորջ Թենեթին. «Սպառնալիքը գալիս էր արտասահմանից, այդպես ասաց Բուշը»։ Բուշի մտադրությունը պարզ էր։ Նա ցանկանում էր, որ հանձնաժողովը եւ, համապատասխանաբար, հանրությունը մտածեին, որ ոչ ոք չէր կարող սպասել, որ «Ալ Քաիդան» լայնածավալ հարձակում կսկսի ԱՄՆ-ի տարածքում: Բայց իրականում Թենեթի ԿՎՀ-ն մեկ անգամ չէ, որ զգուշացրել է Բուշին, որ «Ալ Քաիդան» կարող է հարվածներ հասցնել ցանկացած վայրում եւ ցանկացած ժամանակ, եւ որ ԱՄՆ բոլոր քաղաքացիները պոտենցիալ թիրախներ են:

Բուշի ստացած ամենաաղմկոտ նախազգուշացումը, բայց ոչ միակը, ԿՀՎ ճեպազրույցն է եղել՝ «Բեն Լադենը լի է ԱՄՆ-ին հարված հասցնելու վճռականությամբ» թեմայով։

Շատ քիչ արդարացումները եւ պատմությունը վերաշարադրելու Բուշի անշնորհք փորձերը իրենց արտացոլումն են գտել սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետաքննության հանձնաժողովի զեկույցում: Հանձնակատարներից Ռիչարդ Բեն-Վենիստը Insider-ին ասել է, որ ինքը դեռ հարցեր ունի այն մասին, թե ինչ է իմացել Բուշն ու երբ:

Նոր հուշագիրը հստակ հասկացնում է, որ Սպիտակ տան դանդաղկոտությունը «Ալ Քաիդա»-ի ներքին սպառնալիքի դեմ պայքարում այնքան էլ դժվար չի եղել: Փաստաթղթերի համաձայն՝ Թենեթն արել է ամեն ինչ, որ Բուշն իր ուշադրությունը կենտրոնացնի «Ալ Քաիդա»-ի վրա։ Բուշին դա պարզապես չի հետաքրքրել։

Երկրորդ ժամկետին առաջադրվելու պատրաստվող Բուշի համար վտանգավոր պահին Օվալաձեւ կաբինետում չափազանց նուրբ խոսակցություն է տեղի ունեցել։ Հանձնաժողովը մոտ էն եղել իր գրավոր զեկույցի ավարտին, որը կհրապարակվի հուլիսին՝ ընտրություններից չորս ամիս առաջ: Բուշը երեք ժամից ավելի պատասխանել է նրանց հարցերին։ Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է Բուշը խուսափել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների գործով մեղադրական եզրակացությունից՝ հաղթելով երկրորդ ժամկետի համար պայքարում, չնայած նախագահության պատմության ամենալուրջ եւ ծախսատար ձախողումներից մեկին, դուք պետք է հստակ հասկանաք, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը Օվալաձեւ կաբինետում մոտ 20 տարի առաջ:

Այս պատմության մեջ Բուշին վերագրվող մեջբերումները ծառայողական գրառումներից են, որը ստենոգրամայի բառացի վերծանում չէ, եւ, հետեւաբար, չպետք է ընդունվի որպես Բուշի պնդումների բառացի շարադրում: Օվալաձեւ սենյակում հանձնաժողովի նիստից երկու շաբաթ առաջ հանձնաժողովը լուր է ստացել Թենեթից։ Նրա հրապարակային ցուցմունքները ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ, հատկապես այն մասին, թե ինչ է իմացել Բուշը եւ երբ: 2001 թվականի գարնանը եւ ամռանը Թենեթը Բուշին առնվազն 40 անգամ զգուշացրել է, որ «Ալ Քաիդա»-ի խոշոր հարձակումը սարերի հետեւում չէ: Վերլուծաբանները նախազգուշացումների հեղեղը «սպառնալիքների բռնկում» են անվանել եւ «սպառնալիքների ամառ»:

Այնուամենայնիվ, Բուշը որոշել է օգոստոսի մեծ մասն անցկացնել Տեխասի Քրոուֆորդի իր ռանչոյում՝ «աշխատանքային արձակուրդում»: Ժամանումից անմիջապես հետո՝ օգոստոսի 6-ին, նա ԿՀՎ-ից ստացել է մանրամասն «Նախագահի ամենօրյա ճեպազրույցը»՝ ուղիղ նախազգուշացումով, որ բեն Լադենը մտադիր է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի ներսում։ Մինչեւ 2004 թվականը, այն բանից հետո, երբ փաստաթուղթը հասանելի է դարձել հանրությանը, մեկնաբանները լրջորեն են վերաբերվել այն հավանականությանը, որ Բուշն ունեցել է մեկ առաջադրանք՝ ապահովել երկրի անվտանգությունը, եւ որ նա չի կարողացել այն իրականացնել:

Կարդալով հանձնաժողովի զեկույցը՝ կարելի է տեսնել ԿՀՎ-ից եկող նախազգուշացումների հեղեղ, եւ Բուշի հակաահաբեկչական թիմի մոտ աճող անհանգստության զգացում: Բայց այն, որ այս բարձրաձայն ու կրկնվող նախազգուշացումները չեն հասել Բուշի ուղեղին, բացատրվում է ինստիտուցիոնալ խնդիրներով, «երեւակայության, քաղաքականության, հնարավորությունների եւ կառավարման» հետ կապված խնդիրներով։

Հանձնաժողովը նախընտրել է կասկածի տակ չդնել Բուշի կոմպետենտությունը: «Մենք որոշեցինք անձնական պատասխանատվություն չդնել սեպտեմբերի 11-ը կանխելու ձախողման համար»,- ասել է Բեն-Վենիստեն, 9/11-ի ահաբեկչությունների հարցով նախկին հանձնակատարը: «Բայց շուտ նշել այն փաստերը, որոնք մենք բացահայտել ենք, եւ թույլ տալ, որ հանրությունը եւ, ի վերջո, պատմությանը դատողություններ անի այդ փաստերի հիման վրա՝ երկիրն ավելի անվտանգ դարձնելու համար»:

Այնուամենայնիվ, համեմատած վերջերս գաղտնազերծված հուշագրի հետ, պատմության նրանց պաշտոնական տարբերակը, որը նկարագրված է սեպտեմբերի 11-ի հանձնաժողովի զեկույցում, թերի եւ մաքրված է թվում: Այն, ինչ բացակայում է զեկույցում եւ արտացոլված է նոր հուշագրում Բուշի պաշտպանական դիրքորոշումն է եւ Թենեթից ու ԿՀՎ-ից նախազգուշացումները նվազագույնի հասցնելու նրա համառ փորձերը։