Արգենտինայի նախագահ Ֆերնանդեսի ինքնազգացողությունը G20-ի գագաթաժողովում վատացել է
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը բարձր ճնշման եւ գլխապտույտի պատճառով դիմել է բժշկի G20-ի գագաթաժողովի բացումից հետո, որն ընթանում է ինդոնեզական Բալի կղզում։ Այս մասին տեղեկացրել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Հաղորդագրությունում, որը ստորագրել է Արգենտինայի նախագահի բուժող բժիշկը, նշվել է, որ նախագահի բողոքների հետ կապված՝ որոշվել է ախտորոշիչ զննում կատարել՝ բարդություններից խուսափելու համար։
Clarin թերթի տվյալներով՝ G20-ի գագաթաժողովի առաջին օրվա ընթացքում Ֆերնանդեսի փոխարեն Արգենտինան կներկայացնի ԱԳՆ-ի ղեկավար Սանտյագո Կաֆյերոն։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են