Իրանը վերսկսել է հարվածներն Իրաքի հյուսիսի ահաբեկչական կառույցներին. IRNA
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) վերսկսել է հրետանային եւ հրթիռային հարվածներն Իրաքի հյուսիսում այն կազմավորումների դիրքերին, որոնք Թեհրանը համարում է ահաբեկչական: Այդ մասին հաղորդել է IRNA գոծակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 14-ին ԻՀՊԶ-ի ցամաքային զորքերն անօդաչուների եւ հրթիռների կիրառմամբ հարվածներ են հասցրել ահաբեկչական խմբավորումների կենտրոնակայանին արաբական հանրապետության հյուսիսում: Ավելի վաղ իրանական Shafaq News նորությունների պորտալը հաղորդել է, որ Իրանի զինված ուժերը երեք անօդաչուների միջոցով հարվածել են «Քոմալա» կուսակցության (Իրանում ճանաչված է ահաբեկչական) կենտրոնակայանին Սուլեյմանիայի նահանգում (մտնում է Քրդական Ինքնավարության կազմի մեջ):
Միաժամանակ իրանցի զինվորականները երեք հրթիռ են արձակել Իսլամական Հանրապետությունում արգելված Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանի վրա Էրբիլի նահանգում: Ինքնավարության իշխանությունների տվյալներով՝ հրթիռակոծման հետեւանքով Էրբիլում զոհվել է առնվազն մեկ մարդ, եւս ութը՝ վիրավորվել:
Սեպտեմբերի 24-ին ԻՀՊԶ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրաքում բազավորված կազմավորումներին: Ինչպես նշել է IRNA գործակալությունը, գործողությունների առիթ են դարձել այդ ուժերի փորձերն ապակայունացնելու իրադրությունն Իսլամական Հանրապետությունում: Հոկտեմբերի 8-ին ԻՀՊԶ-ի ցամաքային ուժերի հրամանատարությունը նախազգուշացրել է, որ կվերսկսի հարվածներն Իրաքյան Քրդստանում անջատականների ռազմակայաններին նրանց նոր արտագրոհների դեպքում, ինչպես նաեւ Բաղդադից պահանջել է «վերջ դնել հակաիրանական խմբավորումների վայրագություններին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»