«Ես չեմ մնա քաղաքապետարանում». Երեւանի քաղաքապետ
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի կարծում, թե կմնա քաղաքապետարանում քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո: «Չեմ կարծում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա Երևանի քաղաքապետը՝ հավելելով, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում:
Անդրադառնալով իր և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարաբերություններին՝ քաղաքապետն ասաց․ «Մենք որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու և դրանշով շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա։ Ես ասել եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ շարունակել, իրականացնում եմ այդ ծրագրերը։ Քաղաքապետարանում բոլոր որոշումները կայացվում են համատեղ։ Ձեր տրամաբանությամբ՝ պարոն Ավինյանը զանգահարում է ինձ, ասում է՝ այս որոշումը այսպե՞ս պետք է կայացնել, վստահեցնում եմ, որ բոլոր որոշումնեը կայացվում են իմ կողմից, իհարկե, տարբեր հարցերի շրջանակներում քննարկումներ են լինում տեղակալների, վարչության պետերի հետ, շատ դեպքերոմ ես եմ ճիշտ լինում, կամ շատ դեպքերում սխալ եմ լինում»,- ասաց Սարգսյանը։
Հարցին՝ ի՞նչ է անելու քաղաքապետի ընտրություններից հետո, Սարգսյանը ասաց, որ դեռևս չի որոշել։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը