Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Ինչու է Չինաստանը վախենում ձեւավորվող թյուրքական դաշինքից․ National interest

Վերջին տարիներին թյուրքական պետությունների միջեւ համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է։ 2009 թվականին ստեղծված Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, որը նաեւ հայտնի է որպես Թյուրքական խորհուրդ, 2021 թվականին վերածվել է Թյուրքական պետությունների կազմակերպության՝ նպատակ ունենալով ապահովել «ավելի մեծ փոխադարձ աջակցություն եւ համերաշխություն՝ իր անդամների կարիքներին համապատասխան»,- գրում է National Interest-ը։

«Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը կազմակերպության լիիրավ անդամներ են, իսկ Հունգարիան եւ Թուրքմենստանը դիտորդներ են (չնայած Թուրքմենստանը պատրաստվում է, որպես լիիրավ անդամ, միանալ կազմակերպության 2022 թվականի նոյեմբերին Սամարղանդում կայանալիք գագաթաժողովին):

Թյուրքական խորհուրդը Թյուրքական պետությունների կազմակերպության վերածվելու հայտարարությունից անմիջապես հետո Չինաստանի Կոմունիստական կուսակցության հովանու ներքո հրատարակված Global Times-ը գրել է, թե այս փոփոխությունը ցույց է տալիս, որ «կազմակերպությունը քաղաքականացվել եւ վերածվել է քաղաքական կազմակերպության»՝ «պանթուրքիզմի» միտումով։ «Այս կազմակերպությունը կարող է հրահրել ծայրահեղ ազգայնականության աճ, որը կարող է ուժեղացնել էթնիկ հակամարտությունները եւ հարված հասցնել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը», - նշվում է հոդվածում։ Մեկնաբանության մեջ հերքվում է Չինաստանի հյուսիս-արեւմուտքում ապրող ույղուրների թյուրքական ծագումը եւ կոչ է անում Չինաստանին զգոն լինել պանթուրքիզմի եւ «Չինաստանը պառակտել փորձող անջատողական ուժերի դեմ» պայքարում:

Թյուրքական միության եւ նույնիսկ թյուրքական միավորման ստեղծման գաղափարը լայն աջակցություն է ստացել 20-րդ դարի սկզբին, սակայն Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում Ռուսական կայսրության, իսկ այնուհետեւ Խորհրդային Միության գերիշխանության պատճառով այդ գաղափարի ժողովրդականությունն աստիճանաբար մարել է։ «Սառը պատերազմից» հետո եկած ժամանակաշրջանում այս գաղափարը վերածնվել է, եւ թյուրքական նշանավոր գործիչները էլ ավելի ուժեղ թյուրքական դաշինք ստեղծելու կոչ են արել:

2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Բաքվում անցկացվող շքերթին եւ ընթերցել ոչ միանշանակ բանաստեղծություն՝ աջակցելով Ադրբեջանի միավորման գաղափարին, ինչը տարակուսանքի ալիք է առաջացրել իրանցիների շրջանում եւ դիվանագիտական լարվածության աճ Իրանի ու Թուրքիայի միջեւ: Կարճ ժամանակ անց Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին կրկնել է բանաստեղծությունը եւ մի քանի կարեւոր նկատողություն արել։ «Ես նախկինում ասել եմ եւ նորից եմ ասում՝ Շահ Իսմայիլը նույնպիսի թուրք է, ինչ Յավուզը՝ Թուրք սունի կամ շիա չի լինում, թուրքը թուրք է, եւ չի կարող ենթարկվել որեւէ այլ նկարագրության կամ բաժանման․․․ Պետք է իմանալ, որ Օթյուկենի ռազմավարական միտքը չի կարելի բթացնել, չպետք է անտեսել նրա սուրբ նպատակները»,- շարունակել է նա։ Օթյուկենը եղել է Առաջին թյուրքական կագանատի մայրաքաղաքը, իսկ ավելի ուշ դարձել է Ույղուրական կագանատի մայրաքաղաքը։ Թյուրքական դիցաբանության մեջ Օթյուկենը հին թյուրքական ժողովրդի սրբազան լեռան անունն է, որից առաջացել է այն ուժը, որը առաջնորդին տվել է բոլոր թյուրքական ցեղերին ղեկավարելու աստվածային իրավունք։

Թուրքական պետությունների միջեւ համագործակցության ընդլայնումը կարող է կարեւոր ռազմավարական հետեւանքներ ունենալ ողջ Եվրասիայի համար։ Սա կարող էր հեշտացնել Ասիայի եւ Եվրոպայի միջեւ առեւտուրը եւ կարող էր կարեւոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ: Մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Միջին միջանցքը կամ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (TITR) մեծ ուշադրություն է գրավել՝ որպես Եվրոպայի մատակարարման շղթաների այլընտրանքային ճանապարհ։ Սակայն թյուրքական համագործակցության աճի եւս մեկ կարեւոր հետեւանք կա, այն է՝ նրա հնարավոր դերը Չինաստանի հետ ավելի լայն հակամարտությունում:

Չինական ներխուժումը Թայվան կարող է վերածվել ավելի զանգվածային պատերազմի՝ այլ երկրների մասնակցությամբ: ԱՄՆ-ն իր հերթին լրջորեն կքննարկի հակամարտությանը միջամտելու հնարավորությունը՝ Թայվանի գրավումը կանխելու համար։ 2021 թվականից նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ ասել է, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի Թայվանը, եթե Չինաստանը ներխուժի կղզի։ Հակամարտության մեջ կարող են ներգրավվել նաեւ այլ երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան եւ Ֆիլիպինները: Բայց ապահով կմնա՞ն արդյոք նման սցենարի դեպքում Չինաստանի արեւմտյան սահմանները:

Չինաստանի հարեւաններից ոչ մի ազգ, հավանաբար, այնքան շահագրգռված չի լինի մայրցամաքային Չինաստանի մեծ մասերը գրավելու հարցում, որքան թյուրքական աշխարհը, եթե տարածաշրջանում համատարած հակամարտություն սկսվի: Չինաստանի Սինցզյան շրջանում, կամ, ինչպես ույղուրներն են անվանում, Արեւելյան Թուրքեստանում, որն իր տարածքով ավելի մեծ է, քան Կալիֆոռնիան, Տեխասը, Իլինոյսը եւ Նյու Յորքը միասին վերցրած՝ ույղուրական մեծ բնակչությունն ապրում է չինական դաժան ռեպրեսիայի համակարգի շրջանակներում:

Քանի որ թյուրքական պետությունների միջեւ համագործակցությունն աճում է, նրանց դաշինքը, ամենայն հավանականությամբ, կներառի ռազմական գործերում համագործակցության աճ եւ նույնիսկ կարող է անցնել ռազմական դաշինքի ձեւավորման: Նման քայլը կնշանակի Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ ուժեղ եւ ունակ ռազմական ուժերով ավելի մեծ ելք դեպի Կենտրոնական Ասիա չինական սահմաններով: Թյուրքական ուժեղ դաշինքը կարող է նաեւ օգնել Չինաստանի շուրջ ստեղծել համագործակցային Ալթայի աղեղ, որը կներառի Մոնղոլիան եւ, հնարավոր է, Ճապոնիան ու Հարավային Կորեան:

Չինաստանի աճող ռազմական հզորության եւ Թայվանը գրավելու վճռականության պայմաններում միայն նման քայլի համար համարժեք կամ ավելի բարձր գնի գաղափարը կարող է հուսալի զսպող գործոն լինել: Թայվանի համար ավելի լայն պատերազմի դեպքում թյուրքական դաշինքի հետ պոտենցիալ պատերազմը եւ Սինցզյանի հնարավոր կորուստը Չինաստանի ցանկացած առաջնորդի կստիպի երկու անգամ մտածել»: