Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում. եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ. Պուտին
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելը և կաջակցի ցանկացած տարբերակի, որը կընտրի հայ ժողովրդը և ղեկավարությունը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր դիրքորոշումն այն է, որ այս խաղաղության պայմանագիրն, իհարկե, անհրաժեշտ է։ Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը և սահմանի հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը։ Հարցը՝ որ տարբերակն ընտրել, Հայաստանի գործն է՝ հայ ժողովուրդինը և Հայաստանի ղեկավարությանը։ Ամեն դեպքում, ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա տանում է դեպի խաղաղություն, մենք կողմ ենք դրան»,- ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի լիագումար նիստում։
«Բայց մենք ոչինչ չենք պարտադրելու։ Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ... Այսպես կոչված Վաշինգտոնյան համաձայնագիրը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ», - ընդգծել է Պուտինը։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի «հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր որոշ առանձնահատկությունները, որ այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն և ինչ-որ կերպ դա քննարկվի ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է», - պարզաբանել է Պուտինը։
«Բայց, իհարկե, պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Այդ պայմանավորվածությունները պետք է ընդունելի լինեն նաեւ մյուս կողմի՝ Ադրբեջանի համար։ Սա շատ բարդ և, անկեղծ ասած, ծանր հարց է», - հավելել է ՌԴ նախագահը։
«Սակայն Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, իհարկե, մեծ չափով, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ կառաջարկի Հայաստանն ինքը»,- եզրափակել է Պուտինը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են