Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Քաղաքականություն

ԵՄ-ն ձգտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության» սեփական էներգետիկ շահերի համա՞ր

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Բաքվում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ուղերձն ինքնին չափազանց հետաքրքիր է, այն բազմաթիվ եզրակացությունների տեղիք է տալիս։

Այսպես, հաղորդվում է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, ներդրումային, կրթական եւ այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ օրակարգի, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

Բայրամովը խոսել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման եւ էներգամատակարարման դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի դերի մասին։ Այս առումով ընդգծվել է այս տարվա հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրման կարեւորությունը, որը նախատեսում է դեպի ԵՄ գազի փոխադրման ծավալների կրկնապատկում, ինչպես նաեւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնում։ Նախարարի խոսքով՝ «ազատագրված» տարածքներում առկա է էներգետիկ լայն ներուժ, եւ Ադրբեջանն արդեն մի շարք նախագծեր է իրականացնում այդ ներուժի արդյունավետ օգտագործման համար։ Բայրամովը նաեւ մատնանշել է ներդրումների եւ առեւտրի ոլորտում համագործակցության ներուժը։ Նա նաեւ նշել է Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը։

«Այս համատեքստում Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը, ներառյալ՝ Զանգեզուրի միջանցքի գործարկումը, հակասում են Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանը։ Նախարարը ներկաներին տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացների, խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրմանն ուղղված քայլերի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ի պատասխան՝ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն նշել է, որ «բարձր մակարդակի շփումները կարեւոր դեր են խաղում համագործակցության զարգացման գործում։ Այս առումով վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի նախագծի շուտափույթ ավարտը կարեւոր ներդրում կունենա հարաբերությունների հետագա զարգացման գործում»։

Այս կապակցությամբ թարմացնենք Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավրաի հիշողությունը՝

1.«Զանգեզուրի միջանցքը» ադրբեջանա-թուրքական ղեկավարության ֆանտազիան է, որը չունի փաստագրական կամ գոնե հրապարակային հիմքեր։

2.«Տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրմանն ուղղված քայլերի մասին» խոսք լինել չի կարող։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախություն հռչակեց նույն հիմքերով, ինչ Ադրբեջանը, ԵՄ երկրները եւ ընդհանրապես աշխարհի բոլոր երկրները։ Միակ «քայլը», որը կարողանում է անել ադրբեջանական պետությունը, դա տարածաշրջանի հայ բնակչությանը երկրի երեսից ջնջելու փորձն է, ինչի մասին հայտարարեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը։

3.Եվրահանձնաժողովի նախագահի օրինակով ԵՄ դեսպանը որպես ճշմարտություն է ընդունում լապշան, որը ականջներից կախում է ադրբեջանցի նախարարը, խոսում Ադրբեջանի հետ համագործակցության մասին, բայց չի արտահայտում իր վերաբերմունքը Ադրբեջանի կողմից հայերի գերավարման, մշակութային ժառանգության ոչնչացման եւ տարածքների օկուպացման հանդեպ։ Ըստ էության, ԵՄ-ի ողջ «խաղաղության օրակարգի» նպատակն աադրբեջանական էներգետիկ ռեսուրսների անխոչընդոտ մուտքն է, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ այլ ինչ է, քան տհաճ խոչընդոտ եվրոպացի պաշտոնյաների համար։