Շառլ Միշելը Ղազախստանը «կարեւոր գործընկեր» է անվանել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ղազախստան կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ ավելի սերտ կապերի կոչ է արել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
«Կենտրոնական Ասիան եւ Եվրոպան դառնում են ավելի սերտ եւ ավելի կապված»,- ասել է Միշելը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ Աստանայում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացրել է AFP-ն։
Նրա խոսքով՝ Ղազախստանը «կարեւոր գործընկեր» է, եւ ԵՄ-ը հույս ունի «զարգացնել մեր համագործակցությունը»։ «Իմ այցը տեղի է ունենում Եվրոպայի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար դժվար ժամանակներում»,- ասել է Միշելը՝ դատապարտելով Մոսկվայի «ագրեսիվ պատերազմը»։
Միշելը ծրագրում է հանդիպել Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրների՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի ղեկավարների հետ։
Սա ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթաժողովն է, հանդիպում, որը Միշելն անվանել է «անհամեմատ ավելի մեծ բան, քան պարզապես քաղաքական երկխոսությունն է երկու տարածաշրջանների միջեւ»։ «Սա մեր ուժեղացված համագործակցության հզոր խորհրդանիշ է»,- ասել է նա։
Նա Ղազախստանն անվանել է ԵՄ-ի հիմնական առեւտրային գործընկերը եւ կոչ է արել ներդրումներ կատարել երկրի տրանսպորտային ենթակառուցվածքում։
Միշելի այցը կայացել է այն բանից երկու շաբաթ հետո, երբ Աստանայում տեղի էին ունեցել մի քանի գագաթաժողովներ Ռուսաստանի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ, որոնք նույնպես ձգտում են ամրացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։
Հուլիսի սկզբին Տոկաեւը խոստացել էր ընդլայնել ԵՄ-ի հետ էներգետիկ համագործակցությունը։
Հինգշաբթի օրն արված համատեղ հայտարարությունում Տոկաեւը եւ Միշելը հայտարարել են, որ քննարկել են, թե ինչպես կարելի է խուսափել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների՝ «Ղազախստանի տնտեսության վրա ոչ միտումնավոր բացասական ներգործությունից»։ Քննարկվել է նաեւ Ղազախստան «եվրոպական արտադրող ընկերությունների» փոխադրման հարցը, որոնց արտադրանքը պատժամիջոցների տակ չի ընկնում։
Ղազախստանը, որը հարուստ է ածխաջրածիններով եւ օգտակար հանածոներով, գտնվում է չինական մասշտաբային «Նոր մետաքսի ճանապարհ» նախագծի կենտրոնում։ Ինչպես եւ Պեկինը, Թուրքիան նույնպես իր շահերն է առաջ մղում տարածաշրջանում՝ ընդգծելով իր էթնոլեզվաբանական եւ կրոնական կապերը Կենտրոնական Ասիայի հետ։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են