ՀՀ-ի եւ Հնդկաստանի միջեւ ռազմական կապերն աճում են. Հայերն իրենց ցույց տվեցին ռազմական ցուցահանդեսում. India Narrative
Հնդկական India Narrative կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին: Ակնկալվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը վերելք է ապրում այն բանից հետո, երբ Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Հնդկաստան և մասնակցել Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին:
Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ հանդիպմանը ուշադրությունը կենտրոնացրել է ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների վրա: «Պապիկյանն ու նրան ուղեկցողները քիչ ժամանակ չեն հատկացրել Ասիայի ամենախոշոր պաշտպանական միջոցառմանը ցուցադրվող նմուշները ուսումնասիրելուն»,- գրում է կայքը՝ հավելելով, որ կարևոր այցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի ֆոնին:
Կայքը գրում է, որ Հնդկաստանը հետևողական դիրքորոշում ունի Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ՝ մարտական գործողությունների հենց սկզբից հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ հնչեցնելով:
India Narrative-ը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերը իր հնդիկ պաշտոնակցի հետ հանդիպումից հետո. «Ես ներկայացրեցի Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնեցին Հնդկաստանին միջազգային հարթակներում արտահայտած հստակ դիրքորոշման համար: Ես նաև իմ գործընկերոջը հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան»:
Այնուհետև կայքը հավելում է. «Քանի որ Թուրքիան և Պակիստանը ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանին, Երևանը ձգտում է ամուր ռազմավարական համագործակցություն հաստատել Նյու Դելիի հետ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2020 թվականին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է զինամթերքի հայտնաբերման 4 Swathi ռադար՝ ընդհանուր 40 միլիոն դոլար արժեքով: Այդ պահից սկսած Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական նորագույն ռազմական տեխնիկայի, մասնավորապես, Pinaka հեռահար հրթիռային համակարգերի, ATGM հակատանկային կառավարվող հրթիռների և Akash զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ վերջերս հաղորդվել է կողմերի միջև 250 միլիոն դոլարի զենքի մատակարարման պայմանագրի կնքման մասին:
Կայքը նաև հավելել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմադարյա կապերն ավելի ամուր են դարձնում համագործակցությունը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են