Արկտիկայի սառույցների հալչումը կարող է նոր համավարակի աղբյուր դառնալ
Հազեն լճի հողի եւ լճային նստվածքների վերլուծությունը ցույց է տվել, որ նոր վիրուսների տարածման վտանգը մեծանում է, երբ սառցադաշտերը հալչում են, գրում է The Guardian-ը։
Այս մասին հայտնել են Կանադայի Օտտավայի համալսարանի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Proceedings of the Royal Society B. Biological Sciences ամսագրում:
Հետազոտության ընթացքում գիտնականները հողի եւ նստվածքի նմուշներ են հավաքել Հազեն լճից այն վայրի մոտ, որտեղ հոսում է տեղական սառցադաշտերի հալված ջուրը:
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ վիրուսների վտանգը ավելի մոտ է այն վայրերին, որտեղ ավելի շատ սառցադաշտային հալոցքային ջուր է հոսում: Այնուամենայնիվ, թիմը չի հաշվել դեռեւս անհայտ վիրուսների թիվը, ինչպես նաեւ այլ օրգանիզմներ վարակելու նրանց կարողությունը։ Հետազոտողները մտադիր են դա անել մոտ ապագայում։
Գիտնականները նաեւ նշում են, որ տարածման բարձր ռիսկի կանխատեսումը նույնը չէ, ինչ իրական համավարակների կանխատեսումը։ Քանի դեռ վիրուսները եւ դրանց պոտենցիալ վեկտորները միեւնույն վայրում չեն գտնվում, վարակվելու հավանականությունը մնում է ցածր: Սակայն գոյություն ունեցող մոդելները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունը կփոխի տեսակների շրջանակը՝ նման հանդիպումները ավելի հավանական դարձնելով:
Այլ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհայտ վիրուսներ կարող են առկա լինել սառցադաշտերում: Օրինակ, անցյալ տարի ԱՄՆ Օհայոյի պետական համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ հայտնաբերել են 33 վիրուսների գենետիկ նյութ, որոնցից 28-ը նոր են։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են