Թոմ Ֆելթոնը խոսել է հարբեցողության դեմ պայքարի մասին
Դերասան Թոմ Ֆելթոնը, ով առավել հայտնի է «Հարի Փոթեր» ֆիլմում Դրակո Մալֆոյի դերով, USA Today-ին տված հարցազրույցում խոսել է իր հուշերի՝ «Կախարդական փայտիկից այն կողմը. կախարդի մեծացրած կախարդանքը եւ քաոսը» գրելու մասին:
Գրքում դերասանը պատմել է, որ 20 տարեկանում բախվել է հարբեցողությանը եւ հոգեկան խանգարումներ ունեցել: Նա խոստովանել է, որ ամեն մի քանի լիտր գարեջուր եւ մի քանի բաժակ վիսկի է խմել:
Դերասանի մենեջերը, ով այդ ժամանակ իր ընկերուհին է եղել, խորհուրդ է տվել մասնագետի այցելել, իսկ փաստաբանն ասել է, որ նման 18 դեպք է տեսել, որոնցից 11-ը մահվան ելքով:
Իր հուշերում Ֆելթոնը խոսել նաեւ «Հարի Փոթեր» ֆիլմի ու դրա նկարահանումների մասին եւ խոստովանել, որ այդ ընթացքում սիրահարված է եղել դերասանուհի Էմմա Ուոթսոնին:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են