Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր Կատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը

Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկուն
Արցախ

Աղավնոյից տեղահանվածներին տուն գնելու համար սերտիֆիկատ չեն տալիս, ում տվել են, բանկը գործարք չի անում»․ Աղավնոյից տեղահանված

2017 թվականին Լիբանանից հայրենադարձած և Արցախի Հանրապետության Աղավնո գյուղում բնակություն հաստատած Թամար Տումպալեան-Թիթիզեանի ընտանիքը Հայաստանի և Արցախի իշխանությունների հորդորով օգոստոսի 15-ին պարտադրված դուրս է եկել Աղավնոյից, իսկ այսօր անտուն է մնացել։

Թամար Տումպալեան-Թիթիզեանն ապրում է հաշմանդամության խնդիր ունեցող ամուսնու և 12-ամյա դստեր հետ։

Ուղիղ 2 ամիս առաջ հայրենի հողը, տունը թշնամուն թողած ընտանիքի երեք անդամներն այս ընթացքում Արցախի կառավարությունից միայն 40.000-ական դրամ օգնություն է ստացել, ընդհանուր առմամբ՝ 120.000 դրամ, որով վճարել են Էջմիածնում վարձակալած բնակարանի գումարը։ Ինչպես տիկին Թամարն ասաց՝ խոստացել են ևս 1 ամիս վճարել 40.000-ական դրամ, բայց ամսվա կեսն անցել է, փոխանցումը դեռ չի կատարվել։

«Այդ փոխանցվող 120.000 դրամով էլ այս ամսվա վարձավճարը կտանք, իսկ դրանից հետո չգիտենք՝ ինչ է լինելու։ Հիմա վարձով ապրում ենք Էջմիածնում, 115.000 դրամ է, բայց սեփականատերն ասաց՝ նոյեմբերից մինչև մարտ պետք է 150.000 դրամ վճարենք՝ կոմունալների համար էլ, որ կարողանանք տունը տաքացնել։

 

Ամուսինս վատառողջ է, հաշմանդամություն ունի, դա է իմ դժվարությունը, որ ձեռքերս կապում է, թե չէ ես ոչ մի բան չեմ ուզում պետությունից, եթե ամուսինս հիվանդ չլիներ, կարողանար ինքնուրույն շարժվել, ես 2-3 գործ էլ կանեի, կհասցնեի, բայց չեմ կարող իրեն տանը մենակ թողնել․․․»։

Տիկին Թամարը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ ամուսինը Աղավնոյի դպրոցում օպերատոր է աշխատել և ամսական 84.000 դրամ աշխատավարձ է ստացել, ասաց, որ ԱՀ իշխանությունները խոստացել են մինչև տարեվերջ պահպանել աշխատավարձը, բայց․

«Այս ամիս արդեն սկսեցին աշխատավարձի կեսը փոխանցել, էնտեղ 84.000 դրամ էր ստանում, հիմա՝ 41.500։ Հայկ Խանումյանն անձամբ էր խոսք տվել, որ դպրոցի աշխատողների աշխատավարձերը մինչև տարեվերջ նույն ձևով շարունակելու են վճարել, ասեցին՝ Նոր տարուց հետո կիսատ է լինելու, բայց Նոր տարին դեռ չեկած՝ սկսեցին կրճատել․․․»։

Տեղահանված ընտանիքի միակ եկամուտը ամուսնու՝ Աղավնոյի դպրոցում աշխատելու դիմաց տրվող աշխատավարձի կեսն է՝ 41.500 դրամ և հաշմանդամության 35.000 դրամ թոշակը, որն անգամ նրա դեղերին չի բավականացնում։ Ուստի Լիբանանից հայրենադարձված կինը տանը փոքրիկ բիզնես է հիմնել, որ կարողանա ընտանիքը պահել․

«Ամուսնուս համար տնից դուրս չեմ կարող գալ, դրա համար տանը մի փոքր բիզնես եմ հիմնել, կիսաֆաբրիկատներ եմ պատրաստում։ Խանութներին չեմ տալիս, ով զակազ է տալիս, նրանց համար եմ պատրաստում, թեթև-թեթև անում եմ, այդ գումարով ենք ապրում»։

Տիկին Թամարը նաև ասաց, որ օգոստոսի 15-ին, երբ Արցախի իշխանությունների պահանջով դուրս եկան գյուղից, Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանն անձամբ էր ասել՝ բնակարան գնելու համար սերտիֆիկատներ են տրամադրելու։ Արդեն 2 ամիս է անցել, բայց սերտիֆիկատներն այդպես էլ չեն տրվել բնակիչներին։

«Ով դրսից եկած էր՝ Սիրիայից, Լիբանանից, իրենց Հայաստանում, անգամ ծայրամասերում տուն գնելու համար սերտիֆիկատ չի հասնում, միայն հասնում է Արցախի սահմանամերձ գյուղերում, այն էլ սերտիֆիկատի փոխարեն՝ տուն են տալիս։ Մեզ ասացին՝ կգաք կամ Հին Շեն, կամ Մեծ Շեն, կամ էլ Իվանյանի (Խոջալու) կողքի գյուղը, որտեղ նոր տներ են սարքում, բայց ես չեմ կարող գնալ, իմ ամուսինն այստեղ բուժվում է, ինձ համար շատ դժվար է այդ ճանապարհով շաբաթը մի անգամ գնամ ու գամ։ Համ էլ այստեղ գոնե մի փոքր օրվա հացիս փողը հանում եմ իմ փոքրիկ բիզնեսով։ Որ տուն լինի, գոնե կիմանամ, որ այդ գումարը մեզ է մնում, ոչ թե վարձ եմ տալիս։

Դիմեցի Էջմիածնի համայնքապետարան, ասացին՝ ժամանակն անցել է, պետք է 2 օր առաջ գրանցվեիք, որ «Կարմի խաչի» բաժանած ուտեստեղենից հասներ։ Ասաց՝ հաջորդ ամիս, եթե բերեն, կզանգենք, կգաք կվերցնեք, միայն սնունդով են օգնում, բայց դե դա էլ է բան․․․»։

Տիկին Թամարը դժգոհեց, որ իրենց տներից զրկելուց հետո Արցախի իշխանությունները չեն զբաղվում իրենց խնդիրներով, լրիվ այլ բան էին խոստացել, իսկ այսօր թողել են միայնակ․

«Արցախում ոչ մի հեռախոսահամարի չեն պատասխանում, Շտաբում էլ, որ վերջին անգամ դիմեցինք, ասացին՝ մինչև Արցախի խնդիրը չլուծվի, ոչ մեկիդ սերտիֆիկատ չեն կարող տալ, ասում են՝ չմտածեք, որ Հայաստանում կարող եք տուն վերցնել»։

Տիկին Թամարին հարցրեցինք՝ արդյոք կա՞ն ընտանիքներ, որոնց այդուամենայնիվ տրամադրվել են սերտիֆիկատներ, պատասխանեց, թե առաջնահերթություն են տվել զոհված զինծառայողների ընտանիքներին, բայց նրանք ևս լուրջ խնդրի առաջ են կանգնել․

«Բնիկ արցախցի զոհված ընտանիքին սերտիֆիկատ տվեցին, բայց բանկերը ոչ մի գործարք չեն անում այդ սերտիֆիկատով, ասում են՝ դուք արցախցի եք, պետք է գնաք Արցախում ապրեք։ Բայց նույն այս ընտանիքը, երբ Հայկ Խանումյանին ասաց, որ չեն կարող Ստեփանակերտում ապրել, քանի որ իրենց որդին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է հուղարկավորված և շաբաթը գոնե մեկ անգամ պետք է որդու շիրիմին գնան, Խանումյանն ասաց՝ խնդիր չկա, ձեզ տալու ենք, ձերն ուրիշ խնդիր է։ Սերտիֆիկատը տվեցին, բայց պարզվեց՝ բանկը չի ընդունում։ Մի խոսքով՝ Աղավնոյից տեղահանվածներին տուն գնելու համար սերտիֆիկատ չեն տալիս, ում էլ տվել են, բանկը գործարք չի անում, ուղարկում է Արցախ։ Հավատեցեք, ինչ որ ասում էր պետությունը, լրիվ սուտ էր․․․»։