Թուրքիան Ֆինլանդիային հիշեցրել է ՆԱՏՕ-ին անդամակցության մասին հուշագրի պահանջները
Թուրքիան Ֆինլանդիայից սպասում է ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ կնքած հուշագրի պարտավորությունների կատարմանը, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենի հետ հանդիպման ժամանակ նախարար Աքարն ասել է, որ Ֆինլանդիայից սպասում են Մադրիդում ստորագրված հուշագրով հանձն առած պարտավորությունների կատարում եւ կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ»,- նշվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Ֆինլանդիան եւ Շվեդիան, Ուկրաինա ռուսական հատուկ ռազմական գործողության համատեքստում, մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են հանձնել դաշինքին անդամակցության հայտեր։ Սկզբում Թուրքիան արգելակեց այդ հայտերի դիտարկման գործընթացը, բայց հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան ստորագրեցին հուշագիր անվտանգության վերաբերյալ, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան, իր հերթին, հանեց իր առարկությունները ՆԱՏՕ-ին այս երկու եվրոպական երկրների անդամակցության առիթով։ Հոկտեմբերի 6-ի դրությամբ, 30 երկրներից 28-ն արդեն (Թուրքիայից եւ Հունգարիայից բացի) դրական են պատասխանել ՆԱՏՕ-ին հյուսիսային երկրների անդամակցությանը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին