Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Ունե՞նք գոնե հետին խելք․ «Հողերը տանք ու լավ/խաղաղ ապրենքի» լիակատար ձախողումը. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայերի ինքնագնահատականում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Թուրքն ասել է, թե հայի հետին խելքն իմը լիներ» ձևակերպումը։ Խոսքի իմաստն այն է, որ հետին թվով հայը ճիշտ դատողություններ է անում և ճիշտ եզրակացություն անում, ուստի՝ թուրքը երազում է այդ խելքի տերը դառնալ։ Առաջին հայացքից թվում է, թե լավ բան է հայի հետին խելքի մասին գնահատականը, բայց դա միայն առաջին հայացքից։

Չգիտեմ, թե արդյոք թուրքն այդպիսի խոսք ունի՞, թե՞ ոչ։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ հայի հետին խելքի մասին ձևակերպումն այնքան էլ լավ բան չի ասում մեր մասին ու շատ դեպքերում գերագնահատված է։

Ասում են, որ խելացին սովորում է ուրիշի սխալների վրա, իսկ հիմարը՝ սեփական սխալների։ Եթե հայի հետին խելքի մասին թուրքերն իրոք արտահայտվել են, ապա ակնհայտորեն ոչ թե դրական, այլ ուրիշ ենթատեքստով։

Եթե անհատական մակարդակով ու կենցաղային հարաբերություններում հայը, որպես կանոն, ունի խելք, այդ թվում՝ հետին, ապա հավաքական հետին խելքը, մեղմ ասած, կաղում է։

Ավելին՝ կյանքը ցույց է տալիս, որ շատ դեպքերում հայի հետին խելքը չի «աշխատում», քանզի նույնիսկ սեփական սխալների վրա չենք սովորում։ Խոսքը պետությանն է վերաբերում։ Օրինակ՝ 1920 թվականին պետություն ենք կորցրել, բայց հետևություններ չենք արել, չենք վերլուծել, հետին խելք չենք «աշխատացրել»։ Պատմության դասերից փախել ենք ու գնացել ցոգոլ գողանալու։ Դրա համար էլ պատմությունը բումերանգի էֆեկտով հարվածում է։

Մեր բոլոր տիպի խելքերի բացակայությունն է պատճառը, որ մսխվեց Արցախյան հաղթանակը, մսխվեց Արցախի պետականությունը, մսխվում է Հայաստանի Հանրապետությունը։

Առաջ ասում էին՝ «Արցախի ազատագրված տարածքները տանք և Արցախի փաստացի հանձնենք Ադրբեջանին, որ լավ/խաղաղ ապրենք»։ Հիմա ասում են՝ «Արցախը տանք Ադրբեջանին, որ գոնե խաղաղ ապրենք»։ Այս օրերին ձայներ են լսվում այն մասին, որ միգուցե արժե Սյունիքը տալ, որ խաղաղ ապրել։ Ու այդպես կհասնեն մինչև Բավրա ու Այրում։

Տարիներ շարունակ մեզանում խորաթափանցության, առաջադիմության, խելքի նշան էր համարվում և հիմա էլ որոշ շրջանակների համար շարունակում է այդպիսին համարվել «Հողերը տանք, որ լավ/խաղաղ ապրենք»–ը։ Ավելի հակապետական, հակահայկական ու հիմար կոդ դժվար էր պատկերացնել, բայց ներսի «խելոքները» և թշնամու տեղեկատվական դիվերսանտները, հայկական իշխանությունների էշի ականջին քնելու և քաղաքականությունն առևտրականացնելու պայմաններում, կարողացան մեր հանրային ու պետական օրգանիզմն իմունազրկել։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ու կյանքի կոչեց բոլոր թշնամական ծրագրերը։

Տեսնես կգտնվի՞ մի հայ (խոսքս վարձկան դիվերսանտների ու երդվյալ քիրվայականների մասին չէ․ նրանք ավարտված ու անհույս մարդիկ են), որն այս ամենը տեսնելով՝ թեկուզ հետին թվով, գոնե ինքն իրեն, գոնե ոչ բարձրաձայն կխոստովանի, որ սեփական հաղթանակն ատելը, հողերը տալու գնով լավ/խաղաղ ապրելու հույս ունենալը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու գնով բարգավաճելու ծրագրերը, «զիջենք/հանձնվենք, թե չէ պատերազմ կլինի» բանաձևին հավատալն առնվազն հանցավոր մոլորություն է եղել։

Կգտնվի՞ հայի հետին խելքով հպարտացող մեկը, ով ճիշտ հետևություն արած կլինի ու համարձակություն կունենա գոռալու, որ սխալվել է ու հիմա պետք է ամեն ինչ անի, որ այդ սխալն ուղղի։ Հենց որ դա եղավ, այն ժամանակ կարելի է իրոք դրական գնահատել հայի հետին խելքն ու մտածել սրանից հետո միայն առաջնային խելքով շարժվելու մասին։

Հիմա բացառապես խելքի խնդիր է այս վիճակից դուրս գալը։ Խելք չունեցանք, ոտատակ ենք ընկնելու։ Այս անգամ՝ ընդմիշտ»: