Ղրիմի իշխանությունը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի համար մեղադրել է Ուկրաինային
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի համար պատասխանատու է ուկրաինական կողմը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ղրիմի Պետական խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։
«Ուկրաինացի վանդալներին հաջողվել է արյունոտ ձեռքերով հասնել Ղրիմի կամրջին։ Նրանք հիմա հպարտանալու բան ունեն․ իրենց կառավարման 23 տարիների ընթացքում Ղրիմում չեն կարողացել ոչինչ կառուցել, բայց կարողացել են վնասել ռուսական կամուրջը։ Սա է Կիեւի ռեժիմի եւ ուկրաինական պետության ողջ էությունը։ Մահն ու կործանումը միակ բանն է, որը նրանց մոտ ստացվում է»,-գրել է Կոնստանտինովը։
Ղրիմի կամրջին հասցված վնասը արագ կվերականգնվի, նշել է նա։
«Իհարկե, միջադեպի պատճառները կպարզվեն։ Բարեբախտաբար, դրանք լուրջ բնույթ չեն կրում»,-հավելել է նա։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են