Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Քաղաքականություն

Ադրբեջանցիները գրում են «Пашинян наш»

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից երեկվա ծայրահեղ պրոադրբեջանական ելույթը, ինչպես ցույց է տալիս համացանցի վերլուծությունն ու հարցումները, քաղաքացիների մեջ իր օգտին ոչինչ չի փոխել։ Այսինքն, չկա մարդ, որ հավատացել է Փաշինյանի ելույթին առ այն, թե կապիտուլյացիոն թուղթը, որ իշխանության էր եկել, արդեն պատրաստ էր կամ՝ որ նախկինները ճչանաչել են Արցախը Ադրբեջանի մաս։ Բայց ժողովուրդը ուղղակի տագնապած է Փաշինյանի ելույթի մեկ այլ դրվագից․ նա անուղղակիորեն հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից զիջումներ է անելու։ Կփորձի գցել նախկինների վրա, դա չի աշխատի, ամեն ինչ նախկինների վրա գցելը աշխատում էր միչև 2020-ի աղետը։ Բայց մարդը խոստովանում է, որ հանձնելու է Հայաստանից։ Երեկվանից փորձում են հարյուրերորդ անգամ հակադարձել Մադրիդյան սկզբունքները պրոադրբեջանական լինելու, Արցախը բանակցություններից դուրս թողնելու և այլնի վերաբերյալ Փաշինյանի թրքահաճո ելույթներին։ Բայց մոռանում են մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ զրպարտության և ստելու մեղադրանքով բազմաթիվ քրեական գործեր կան ու եթե մենք ապրեինք քիչ կամ շատ իրավական երկրում, նա շուտվանից էր պատասխանատվության ենթարկվելու, իսկ եթե, առհասարակ, նորմալ երկրում լինեինք, ինքը առաջին իսկ բռնված ստից հետո ընդհանրապես կչքվեր քաղաքականությունից, ու էլ երբեք հնարավորություն չեր ունենա պետական համակարգին մոտենալու։

ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ինքը չի կարող Արցախն Ադրբեջանից դուրս պահել։ Բացատրությունները, մեղադրանքները հեչ, կարևորը այս միտքն է։ Երբ ինքը եկել է բանակցելու, ունեցել ենք Մադրիդյան փաստաթղթով հաստատված և ընդուված սկզբունքներ․ միակը, որտեղ խոսվում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, որ Արցախը դեռ 91 թվականից անկախ էր, ինքնորոշված էր և զարգանում էր, դրա մասին չեմ խոսում, դա կար, ընդամենը հայական պետության ղեկավարները քննարկում էին, թե երբ ու ինչ ձևով այդ ամենը կձևակերպվի միջազգային կառույցների մոտ։ Ավելին, հայր Ալիևը բազմիցս է արտահայտել այն միտքը, որ վերջ, մենք Ղարաբաղը էլ հետ չենք բերի։ Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի քննադատելու Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քննարկած, բանակցած որևէ փաստաթուղթ, իրավունք չունի, քանի որ ինքը ստորագրել է կապիտուլյացիա, իր ստորագրությամբ շրջաններ, հողեր հանձնել թշնամուն։

Արցախը բանակցություններից դուրս է մնացել դեռ մինչ 1997 թվականը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք․ դա փաստ է, բայց դրա համար Տեր-Պետրոսյանին Նիկոլը իրավունք չունի մեղադրել, որովհետև ինքը աշխարհի քաղաքական քարտեզից է Արցախը դուրս թողել և հիմա էլ Հայաստանին է դուրս թողնում Արցախի հարցով բանակցություններից։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարածը, ցավոք, լրիվ այսօրվա իրականությունն է՝ Հայաստանը, Արցախը այսօր ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ է, այլ բանակցությունների սեղանի վրա։ Ու այդ ամենը ընդամենը մի հոգու երեսից, ու այդ մեկ հոգին դեռ խոսում է, մեղադրում է բոլոր բոլորին, բացի իրենից։

Մենք ազգային խայտառակության ու ողբերգության եջ ենք։ Մարդիկ հիշում են, թե ինչպես են բանակցել ժամանակին Քոչարյանն ու Ալիևը, Քոչարյանը՝ հանգիստ, հպարտ ու հեգնական ժպիտով, Ալիևը՝ դիսկոմֆորտի մեջ։ Մարդիկ էսօր տեսնում են Պրահայից ստացած թարմ վիդեոները․ Էրդողանը, Ալիևը ծիծաղում են, ով գիտի ում վրա, մեր «հավաստի աղբյուրը» գլուխը կախ կանգնել է։ Նախկին ու այսօրվա իրավիճակները փոխվել են 180 աստիճանով։ Շատ ճիշտ գրել էին՝ որ երբ նախագահ Քոչարյանը խոսում էր Ղարաբաղից, ծափահարում էին աշխարհի բոլոր հայերը, որ Նիկոլն է խոսում, ծափահարում են աշխարհի ադրբեջանցիները։

Փաշինյանի երեկվա ելույթի ամենավտանգավոր կետը մեզ համար սպասվելիք իրադարձությունների մասին խոսքն էր՝ տողատակից։ Նա Պրահա գնալուց, Էրդողան-Ալիև հանդիպումից առաջ հայտարարում է, որ Ղարաբաղը վաղուց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է, ու Հայաստանի հարցով էլ կարող են քննարկել, պատրաստ է տարածք զիջել։ Ասում է Ալիև, դու մեղք չունես, դուք սաղ ճիշտ եք ասում, մեղավորը մեր նախկիններն են։ Ասում է, որ Հայաստանի տարածքում էլ բաներ կան, որոնք սակարկման թեմա են։ Երեկ իրեն լսելիս, պատկերացրեցի որ կոստյումի տակից Ռամիլսաֆարովի նկարով մայկա է հագել, լուրջ եմ ասում։ Չկա սենց բան։

Էս մարդը ամենահայրենասեր ադրբեջանցուց ավելի ադրբեջանամետ ելույթ ունեցավ երեկ։ Ալիևն ինքը հրաժարվում էր ընդունել Մադրիդյան սկզբունքները՝ համարելով պրոհայկական, Ալիևն ասում է ինձ ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, Նիկոլը փրկում է նրան, ասում է՝ Ալիև ջան, չկա տենց բան, նրանք ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղն ու Հայաստանի տարածքի մի մասը՝ դրա մեջ։

Հարցեր հնչում են, իհարկե՝ բա եթե 1999 թվականից ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ն է սպասել Ադրբեջանը դրանից հետո 20 տարի, ինչի՞ են սպասել, մինչև դու գաս։ Ժողովուրդը հարցնում է՝ երբ եկար ու տեսար, որ քեզ մոտ կապիտուլյացիոն փաստաթուղթ է թողել Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ վերցրիր, ստորագրեցիր, թող ասեիր՝ ես չեմ ստորագրելու ու գնայիր։ Հարց են տալիս, եթե գիտեիր կապիտուլյացիա ես ստորագրելու, ինչո՞ւ էիր գոռում Արցախը Հայաստան է և վերջ։ Որովհետև հիմա սուտ ես ասում, քեզ նորմալ բանակցություն են թողել, չես հասկացել ոնց պետք է շարունակես, ասել ես՝ սկսում եմ իմ կետից, Ալիևը ոգևորվել է, ասել է՝ հազիվ պրծա նախորդ բանակցություններից ու մինչև վերջ ոտքը դրել է գազին, հիմա էլ դեմ տվին իրենց երազանքի քարտեզը։

Որ պահից ընդունում ես երկրի ղեկավարումը, բեռը գալիս է քո վրա, պետք է շարունակեիր, կարող էիր՝ ավելի հմուտ շարունակեիր․ բայց դու դրել ես մի կողմ, ասել ես զրոյից եմ սկսում, բանակը վարկաբեկել ես, քանդել ես ու այսօր մեզ թողել ես զրոյի վրա։ Որ բանակցությունները իբր վատն են եղել նախկինում, որ նախկինները իբր հանձնում էին, մենք դա չենք տեսել, լսել ենք Նիկոլիից, բայց էն, որ Նիկոլը փաստ հողատու է, դա տեսել ենք։

Որովհետև էն ժամանակ երբ լուրջ մարդիկ երկիր էին կառավարում, ինքը զբաղված էր բանսարկություններով, գիտեր ամեն ինչ էդքան հեշտ է, կարելի է էսօր սենց ասել, վաղը էն ու տակից դուրս գալ։ Այդ ամենը արժեցել է հազարավոր մեր էրեխեքի կյանքեր, ճակատագրեր, Հայրենիք։

Սարսափելին գիտե՞ք որն է։ Հայաստանում վերջին եսիմքանի հարյուր տարվա մեջ մենք ունենք ղեկավարություն, որը խոսում է թշնամի պետության օգտին։ Հայաստանում ղեկավար է մարդ, որը մեղադրում է ոչ թե Ալիևին ու Էրդողանին, օրինակ՝ հացագործությունների մեջ, այլ մեղադրում է Հայաստանի նախկին նախագահներին, որովհետև չեն թողել, որ Ալիևն ու Էրդողանը այդ հանցանքները կատարեին։ Նիկոլ Փաշինյանի ամեն ելույթ թշնամուն կոնկրետ օգուտ է, մեզ՝ վնաս։ Հայկական լրատվականների ֆեյսբուքյան էջերի տակ կարդացեք ադրբեջանցիների քոմենթները, գրում են՝ «Փաշինյանը մերն ա»։ Եթե ինքը Հայաստանի ներսում խոսում է թշնաու շահերից, բա թշնամու հետ հանդիպման ժամանա՞կ ինչ կանի, մի հատ էսօրվա կադրերը նայեք ու պատկերացրեք։ Տպավորություն է, թե Հայաստանի աշխարհագրության ու պատմության դասը սովորել է ադրբեջանական դասագրքերով։

Կարճ ասած՝ ժողովուրդ, 2018 թվականին փողոց դուրս եկածներից քա՞նիսի մտքով էր անցնելու, որ դրանից 4 տարի անց մենք երազելու ենք վերադառնալ 2018 թվականի ապրիլ ամսվա Հայաստանը։ Ո՞վ կմտածեր, որ կունենանք էիպիսի իշխանություն, որ կերազենք նախկին Հայաստանի մասին։ Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետր վարի գնաց մեկ մարդու կաշին փրկելու համար, Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր վարի է գնում մեկ մարդու կաշին փրկելու համար։ Սա՝ եզրակացությունս։ 

yerevan.today