Եթե չունես սպառազինություն, ի՞նչ իրավունք ունես պարգեւավճարներ ստանալ․ Սեյրան Օհանյան
ՀՀ իշխանություններն իրավունք չունեն հայտարարել 44-օրյա պատերազմից հետո զենքի պակասի մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«44-օրյա պատերազմից հետո պետք է նցկացնեին պաշտպանական ռազմավրական վերանայում, որի արդյունքում կազմեին ԶՈՒ զարգացման եւ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պետական ծրագիր, որի մեջ նաեւ լուրջ աշխատանք պետք է կատարեր տեղական արտադրողին խթանելու համար: Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի խնդիրներն այնպիսին են, որ դրանց մասին հրապարակային որեւէ մեկը չպետք է արտահայտվի: Այն իշխանությունները, որոնք խոսում են դրա մասին, առնվազն իրավունք չունեն իշխանության մնալու: Մայկա-տրուսիակյին քաղաքականություն վարող իշխանությունները պետք է անմիջապես լքեն իշխանությունը: Եթե դու չունես սպառազինություն, ի՞նչ իրվուն ունես պարգեւավճար ստանալու, ինչ իրավունք ունեն տարբեր մեքենաներ գնելու, վերելակներ, գորգեր փոխելու: Այդ գումարները պետք է ամբողջությամբ ուղղված լինեն սպառազինություն ձեռք բերելու համար, մանավանդ որ այսօր խոսվում է այն սպառազինության մասին, որն օգտագործվում է մերձամարտերում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ փողի խնդիր չկա, Սեյրան Օհանյանն ասաց. «Ուրեմն խնդիր կա դիվանագիտության մեջ, իրենք պետք է հեռանան դիվանագիտությունից, որ 2 տարվա ընթացքում չեն կարողացել այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ նաեւ սպառազինություն ձեռք բերեն: Այդ դեպքում ինչու են գլուխ գովում, թե ռազմավարական գործընկերություն ունեն, մեր հարաբերություններն իդեալական են:
Պանիկա տարածող հայտարարություններն այս պահին անընդունելի են, պետք է ժողովրդին նախապատրաստել, կան միջոցառումներ, որոնց պետք է պատրաստել լուռ, ծածուկ, կան միջոցառումներ, որոնք պետք է հրապարակային լինեն»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը