Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Քաղաքականություն

Հայաստանի սահմանները որոշելու իրավասություն ոչ մեկը ո՛չ Նիկոլին է տվել, ո՛չ էլ նրա ուսապարկերի հավաքածուին. Արամ Օրբելյան

168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ Արամ Օրբելյանը խոսել է ադրբեջանական ագրեսիային ի պատասխան՝ միջազգային իրավունքի գործիքակազմից օգտվելու հնարավորությունների մասին, անդրադարձել Ազգային ժողովի՝ այսօր ընդունած հայտարարությանը, ագրեսիայի եզրույթի ձևակերպմանը, այլ կարևոր թեմաների ևս:

Հարցազրույցի հիմնական թեզերը ներկայացնում ենք ստորև:

Անվտանգության խորհրդի՝ գիշերն ընդունած հայտարարությունը ոչ մի բան է: Եթե գիշերը հավաքվել են, որոշել են «նամակ գրել Ռուսաց թագավորին» կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, դա ոչինչ է, որովհետև միջազգային իրավունքի գործիքակազմը ենթադրում է առաջին հերթին ինքնապաշտպանության գործիքակազմի կիրառում:
Սահմանված չէ ռազմական ռեժիմ, չկա հայտարարված մոբիլիզացիա, չեմ տեսնում ՀՀ-ի կողմից Ադրբեջանին պատասխան տալու որևէ գործընթաց:
ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ պետության ինքնապաշտպանության իրավունքն անքակտելի իրավունք է: Ինքնապաշտպանության իրավունքը միայն սահմանների պաշտպանությունը չէ, այն ավելի լայն կոնցեպտ է և ենթադրում է, որ եթե մենք այսօր ֆիզիկական հնարավորություն ունենայինք գրավել Բաքուն, մեզ այդ իրավունքը տրված է: Ինքնապաշտպանությունը ֆիզիկական զինված ուժերի օգտագործման գործընթաց է, որն ուղղված է բացառելու հետագայի բոլոր խախտումները:
ՀՀ-ն իրավիճակին պետք է տա իրավական գնահատական. առկա է Հայաստանի նկատմամբ զինված հարձակում, կա ագրեսիայի փաստ: ՄԱԿ-ի ԱԽ-ին այդ մասին պետք է տեղյակ պահել:
Եթե նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ-ում որոշում չընդունվի, ՄԱԿ-ին պետք է տեղեկացնել, որ մենք օգտվում ենք մեր ինքնապաշտպանության իրավունքից, մի բան, որ համոզված եմ, Ադրբեջանն արդեն արել է:
Քանի դեռ չենք խոսել զինված հարձակման և ագրեսիայի մասին, քանի դեռ չենք օգտվել մեր ինքնապաշտպանության իրավունքից, մնացած գործողությունները երկրորդային են:
Մենք պետք է պահանջենք, որ ՀԱՊԿ-ի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի զորքերը Կասպից ծովից ու Դերբենտի կողմից մտնեն Ադրբեջան, այլ ոչ թե գան Հայաստան ու Հայաստանով գնան, սահման պահեն:
ՀԱՊԿ-ը միջազգային սահմանապահ ուժեր չեն. Արցախի Խաղաղապահ առաքելությունը լրիվ այլ գործառույթներ ունի, ՀԱՊԿ-ը՝ այլ:
Եթե ՌԴ-ի դեմ ագրեսիա լինի Ադրբեջանի կողմից, ՀԱՊԿ-ը գալու է Հայաստանի՞ց մտնի Ադրբեջան:
Ագրեսիա է մի պետության զինված ուժերի կողմից մեկ այլ պետության տարածքի նկատմամբ ռմբակոծումը. Սա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ձևակերպումն է:
Պետք է ՀԱՊԿ-ից շատ հստակ մի բան պահանջել՝ կատարել իր պայմանագրային պարտավորությունները, և չկատարելու դեպքում դուրս գալ ՀԱՊԿ-ից:
ՀԱՊԿ անդամ-պետությունները պետք է շատ հստակ իմանան, որ եթե Հայաստանի հետ մտել են մի կազմակերպության մեջ, պարտավոր են կատարել այդ պայմանագրով նախատեսված գործողություններ: Ճիշտ նույն կերպ, եթե Ուկրաինան գործողություն սկսի ՌԴ տարածքում, Հայաստանը պետք է կատարի իր պայմանագրային պարտավորությունները:
ԱԺ-ն ընդամենը պետք է իր հայտարարության սկզբում ասեր՝ տեղի է ունեցել ագրեսիա. լավ է, որ գոնե այս տեքստն են ընդունել:
ՀՀ դիրքերը չեն ռմբակոծվել, այլ բնակավայրերը, Ջերմուկ քաղաքը, Սոթքը, Սյունիքի բնակավայրերն են ռմբակոծվել:
Իշխող ուժը սարսափում է կամ ձև է անում, թե սարսափում է Ադրբեջանի հայտարարություններից:
«ՀՀ ինքնիշխան տարածք» արտահայտությունն օգտագործելը հանցագործություն է, որովհետև ես կարծում եմ, որ Քարվաճառը, Քաշաթաղը նույնպես ՀՀ ինքնիշխան տարածքներ են, և Արցախն է ՀՀ ինքնիշխան տարածք: Ինքնիշխան տարածքն այս հարցի նկատմամբ ունի երկրորդական նշանակություն, որովհետև կան հրադադարի գծեր, իսկ դրանց հատումը նույնպես ագրեսիա է ու զինված հարձակում:
Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նկրտումները:
Պետք է բացառվի Հայաստանի տարածքից ՀՀ անվտանգության ապահովումը:
ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը կրկնում է մեր Ազգային ժողովի հայտարարությունը՝ էլ ավելի փափուկ տարբերակով:
Հայաստանի Զինված ուժերը հրաման ստացե՞լ են ռմբակոծել Քարվաճառի տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերը. ինչի՞ չեն ստացել:
Պատերազմը կանգնեցնելու արդյունքում ունենալու ենք խայտառակ պարտություն:
Հայաստանի սահմանները որոշելու իրավասություն ոչ մեկը ոչ Նիկոլին է տվել, ոչ էլ նրա ուսապարկերի հավաքածուին:
Շատ հավանական է, որ պայմանավորված գործընթացներ են տեղի ունենում:
Եթե ԱԺ պատգամավորն ասում է՝ սա սահմանային միջադեպ է, պետք է գիտակցել՝ սահմանային միջադեպերը միջազգային իրավունքում չեն համարվում ագրեսիա: Սա սահմանային միջադեպ չէ:
Իշխանական պատգամավորի հայտարարությունը կարող է նշանակել ջայլամի քաղաքականությունից մինչև պետական դավաճանություն:
Պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքեր կան:
Պետք է մտածեինք այսօրվա մասին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էինք ձերբակալում հակասահմանադրական հոդվածով, ինչ-որ մեկի վրայի 10 հոգու արյունը ուրիշի միջոցով մաքրելու համար:
Խաղաղությունը շատ կարևոր է, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել 49 զոհի գնով:
Եթե կա խնդիր, այն պետք է հեռացնել արմատից:
Իշխող կուսակցությունը պարտավոր է փոխել վարչապետին, որովհետև վարչապետի վախը չափել են:
Մանրամասները՝ տեսանյութում