«Սա նշանակում է՝ իշխող ուժը թքում է հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի վրա». Անդրանիկ Թևանյան
«Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է «Պայքար, պայքար մինչև վերջ» և «Միացում» կարգախոսների ներքո: Նշանակում է՝ պայքար այնքան, մինչև Արցախը կմնա հայկական և ի վերջո կմիավորվի մայր Հայրենիքին»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության գալուց հետո իշխանության ամենաբարձր մակարդակով հնչել է տեսակետ, որ Ղարաբաղը կարող է մնալ Ադրբեջանի կազմում:
«Սա կոչվում է քաղաքական անբարոյականություն ու, երբ դրան իրավական գնահատական չի տրվում, քաղաքական անբարոյական միջավայրում ստեղծված բացիլները կամ արտադրական թափոնը հետագայում գալիս է իշխանության՝ ինչպես եղավ 2018թ., և երկիրը տանում է այսպիսի փորձությունների, բերում այսպիսի ողբերգական հետևանքների: Երբ այսօր իշխող ուժերից լսում ենք տեսակետ, որ Արցախի ճանաչման շանս չի եղել ու չկա, սա խայտառակ քաղաքական անբարոյականություն է, սա նշանակում է՝ իշխող ուժը թքում է հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի վրա»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը