Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Այս ձմռանը ռուսական գազի մատակարարումների դադարեցումը կքայքայի եվրոպական տնտեսությունը

Այս ձմռանը ռուսական գազի մատակարարումների դադարեցումը կքայքայի եվրոպական տնտեսությունը՝ սկսած Գերմանիայից։ ԱՄՆ-ի սպառողները նույնպես իրենց վրա կզգան հետեւանքները, քանի որ բնական գազի գները աճել են 95 տոկոսով ԱՄՆ ֆյուչերսների շուկաներում վճռորոշ նոյեմբեր-մարտ ժամանակահատվածում, գրում է Forbes-ը։

«Սպառողներից քչերն են մտածում բնական գազի գների եւ իրենց ձմեռային ջեռուցման վարձերի մասին, որոնք այս տարի նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվելու են։ Մեզանից նրանց, ովքեր ապրում են Հյուսիսային կիսագնդի ցուրտ կլիմայական պայմաններում, սպասվում է ջեռուցման ծախսերի զանգվածային աճ:

Բնական գազի հնգամսյա ձմեռային՝ նոյեմբերից մարտ գործող պայմանագրի փակման անցած տարվա գները եւ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գները համեմատելու դեպքում պարզվում է, որ ԱՄՆ բնական գազի ֆյուչերսների շուկաները տարեկան կտրվածքով աճել են ապշեցուցիչ 95 տոկոսով:

Բարեբախտաբար, ամերիկացիները չեն բախվի գների զանգվածային բարձրացումների, որոնք արդեն հարվածել են Եվրոպային, որտեղ որոշ տարածաշրջաններ նկատել են գազի մեծածախ գների ապշեցուցիչ բարձրացումներ՝ 400 տոկոսով եւ ավելի: Միացյալ Նահանգները բնական գազի աշխարհի խոշորագույն արտադրողն է, եւ ներքին պաշարները, թեեւ հինգ տարվա միջինից ցածր են, բայց ավելի քան բավարար են: Ամենակարեւորն այն է, որ մատակարարումները մերն են, մենք կապված չենք Ռուսաստանի հետ (աշխարհում բնական գազի երկրորդ արտադրողը), եւ մենք տնօրինում ենք մեր ճակատագիրը մեր էներգետիկ անկախության շնորհիվ։

Գերմանիան բախվում է հակառակ խնդրին՝ սա բնական գազից կախվածության օրինակ է, եւ այժմ Ռուսաստանի ձեռքում են բոլոր խաղաքարտերը։ Հետեւանքները հսկայական են, քանի որ Գերմանիայի տնտեսությունն ամենամեծն է Եվրոպայում եւ չորրորդը աշխարհում. նրա ճակատագիրը այս ձմռանը կորոշի եվրոպական ու համաշխարհային տնտեսության ճակատագրերը։

Եթե մի կողմ թողնենք արդյունաբերական արտադրության համար բոլոր հետեւանքները, որոնք կունենան բնական գազի բարձր գները, Հյուսիսային կիսագնդի բնակիչները, որոնք կախված են գազից՝ իրենց ջեռուցման կարիքները հոգալու համար, հատկապես Եվրոպայում, իսկապես կբախվեն դաժան ձմեռվան: Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը մեկ խոշոր գազատարով, իսկ երկու այլ գազատարներով մատակարարումները խիստ սահմանափակվել են եւ, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կդադարեցվեն մինչեւ ձմռան վերջը: Բնական գազի գները Եվրոպայում, չնայած այս պահին ապշեցուցիչ բարձր են, բայց կարող են չմոտենալ իրենց հնարավոր վերին սահմանին, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի բոլոր մատակարարումները Եվրոպա կամ եթե ձմեռը սովորականից ավելի ցուրտ լինի:

Ի՞նչ է նշանակում այս ամենը ԱՄՆ գազի գնի համար։ Ընթացիկ գները մոտավորապես կրկնակի բարձր են նախորդ տարվա մակարդակից, եւ եվրոպական գազի խորացող ճգնաժամը կշարունակի անդրադառնալ ԱՄՆ սպառողների վրա Ատլանտյան օվկիանոսի այս կողմում: Եվրոպան բնական գազի կարիք ունի եւ կներմուծի այնքան ՀԲԳ, որքան կարող է։ Եվ թեեւ ԱՄՆ-ը բնական գազի առատ պաշարների շնորհիվ ՀԲԳ-ի հիմնական աղբյուրն է, ՀԲԳ-ի արտահանման օբյեկտ կառուցելու համար տարիներ կպահանջվեն: ԱՄՆ արտահանվող ՀԲԳ-ի ներկայիս մակարդակները հզորության առումով բառացիորեն սպառված են: Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե որքան բարձր է ՀԲԳ-ի պահանջարկը, ԱՄՆ-ի գազի գներն ուղղակիորեն չեն հետեւի եվրոպական գազի գներին, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կմնան բարձր եւ հնարավոր է բարձրանան ձմեռային ցրտերի սկսվելուն պես:

Բացի այդ, եթե Եվրոպան չունենա բնական գազ իր էներգետիկ կարիքների համար, նա ստիպված կլինի ավելի շատ նավթ եւ ածուխ օգտագործել որպես փոխարինիչներ, եւ դա կարտացոլվի այս երկու ապրանքների գների շարունակական բարձրացման վրա, ինչը նաեւ կաջակցի ԱՄՆ-ում բնական գազի գներին:

Բավական է ասել, որ հյուսիսային կիսագնդի սպառողներին այս տարի սպասվում է թանկ, իսկ Եվրոպայի դեպքում, հնարավոր է, ցուրտ ու վտանգավոր ձմեռային սեզոն: Ամերիկացիները պետք է պատրաստ լինեն շատ ավելի բարձր ձմեռային ջեռուցման վճարների, քան անցյալ տարի եւ համապատասխանաբար պլանավորեն իրենց ծախսերը»: