Ռուսների 67 տոկոսը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես սպառնալիք. հարցում
Ռուսաստանցիների երկու երրորդը ՆԱՏՕ-ն ընկալում է որպես սպառնալիք, այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հիմնվելով Ջորջ Գելլապի անվան ամերիկյան մասնավոր ինստիտուտի կողմից անցկացված հարցումների տվյալների վրա:
«Ռուսների 67 տոկոսը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես սպառնալիք և միայն 3 տոկոսն են այն պաշտպանվածության երաշխիք համարում: Մնացածները այս հարցում կողմնորոշված չեն», -նշվում է ինստիտուտի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Արևելյան Եվրոպայի մեծ մասում ՆԱՏՕ-ն ընկալվում է որպես անվտանգության երաշխիք: Օրինակ՝ Լեհաստանոմ այդ կարծիքին են մարդկանց 80 տոկոսը: Կոսովոյում այդ տոկոսը հասնում է 70-ի, Ալբանիայում՝ 90-ի:
Հակառակ դրան Սերբիայում մարդկանց 64 տոկոսը ՆԱՏՕ-ի մասին հակառակ կարծիքին է. սերբերն այն ավելի շատ ընկալում են որպես անվտանգության սպառնալիք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը