Ադրբեջանը մտադիր չէ մրցակցել Ռուսաստանի հետ գազի համաշխարհային շուկայում. Ալիեւ
Ադրբեջանը նպատակ չի դնում մրցակցել Ռուսաստանի Դաշնության հետ գազի համաշխարհային շուկայում։ Այս մասին իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը կաջակցի Անդրկասպյան գազատարի իրականացմանը, եթե Թուրքմենստանի իշխանություններն այն կառուցելու որոշում կայացնեն։
«Ուզում եմ նշել մի կարեւոր պահ. ո՝չ նախկինում, ո՝չ էլ հիմա մենք մեր առջեւ ռուսական գազի հետ եվրոպական շուկայում մրցակցելու նպատակ չենք դրել։ Մենք ունենք մեր սեփական տեղը: Մենք եվրոպական երեք երկրներին՝ Իտալիային, Հունաստանին եւ Բուլղարիային գազի մատակարարման պայմանագրեր ենք կնքել։ Եվրոպական այլ երկրներում եւս անհրաժեշտություն կա (ադրբեջանական գազի՝ «Կոմերսանտ»), եւ մենք այժմ գնահատում ենք այդ անհրաժեշտությունը»,- ասել է Ալիեւը։
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, հաղորդվել էր, որ Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել Ադրբեջանը Եվրոպայի հետ կապող TANAP գազատարի թողունակությունը՝ հասցնելով 32 միլիարդ խորանարդ մետրի։ Հուլիսի կեսերին Իլհամ Ալիեւը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքվում հուշագիր էին ստորագրել էներգետիկ համագործակցության մասին։ Ի թիվս այլ հարցերի, փաստաթղթում խոսքը Հարավային գազային միջանցքի հզորությունների կրկնապատկման մասին էր, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը