նիկոլին ընտրողները նրանից հիասթափվել են. Արմեն Բաղդասարյան
Մի անգամ համբերության բաժակը կաթիլ-կաթիլ լցվելու արդյունքում Նիկոլ Փաշինյանին հասարակությունը բերեց իշխանության, բայց երկրորդ անգամ այդ նույն սխալը չի անի: Ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
«Ամենաշատը հասարակությունն է հուսահատվել, նրանք տեսել են, որ մենք ժողովրդի ծոցից ելած լիդերին բերեցինք իշխանության և ինչ ունեցանք արդյունքում: Երկրորդ անգամ դա չի լինի, երկրորդ անգամ այլ մեխանիզմ պետք է աշխատի, արդեն պետք է աշխատի ողջամտությունը»:
Ես չեմ կարծում, որ Բրյուսելում որևէ առաջխաղացում է տեղի ունեցել, հակառակը՝ իմ տպավորությունն այն էր, որ ոչ մի առաջխաղացում էլ տեղի չի ունեցել, ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
«Ասում են, թե հաջորդ հանդիպումը կլինի նոյեմբերին, այսինքն երեք ամիս անց և այն դեպքում, երբ իրադարձությունները և՛ մեր տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում շատ արագ են զարգանում և անոնսավորել հաջորդ հանդիպումը երեք ամիս անց, նշանակում է, որ գործընթացը տեղապտույտի մեջ է»:
Ինչ վերաբերում է ՊԲ նախկին հրամանատարի կալանավորմանը, քաղաքագետն ասաց. «Այստեղ ևս նորություն չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է՝ բոլորին կարգել մեղավոր՝ իրենից բացի»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո