Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը մեղադրվում է 2000 դոլար արժողությամբ թեւնոց գողանալու համար
Բրիթնի Սփիրսի առաջին ամուսնուն՝ Ջեյսոն Ալեքսանդրին, նոր բանտարկություն է սպառնում մոտ յոթ տարի առաջ ոսկերչական գողության համար։ Այժմ տղամարդը պատիժ է կրում Բրիթնիի եւ ֆիթնեսի մարզիչ Սեմ Ասգարիի հարսանիքին ներխուժելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ պատժի ժամկետը կարող է երկարաձգվել Ալեքսանդրի կողմից ավելի քան 2000 դոլար արժողությամբ ադամանդե ապարանջանի գողության համար։ Երգչուհու նախկին ամուսինը ապրանքը գողացել էր 2015 թվականին տան տիրուհուց, որից սենյակ էր վարձակալել։ Դրանից հետո նա ապրանքը գրավատանն է հանձնել ընդամենը 180 դոլարով։
Ձերբակալման արձանագրությունում նշվում է, որ առերեսման ժամանակ մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել։ Նրա խոսքով՝ ինքը տանտիրուհուն առաջարկել է թեւնոցը փոխարինել մեկ այլ զարդով, սակայն վերջինս հրաժարվել է եւ դեպքի մասին ոստիկանություն հայտնել 2016 թվականի փետրվարին։
Տուժողը հայտնել է, որ երկար ժամանակ վստահել է Ալեքսանդրին եւ խղճացել նրան աղքատության պատճառով։ 55-ամյա կնոջ խոսքով՝ ինքը հայտնի երգչուհու նախկին սիրելիին ոչ միայն թուլ է տվել ապրել իր տանը, այլեւ նրա համար աշխատանք է գտել սրճարանում։
«Ես նրան դուրս արեցի, երբ բռնեցի իրեր գողանալիս: Նա վեց ամիս ապրել է իմ տանը, ես վստահել եմ նրան։ Ես երբեք վարձակալներ չեմ ունեցել, նրան ու նրա հորը թույլ եմ տվել ապրել ինձ հետ, քանի որ նա կարող էր անօթեւան դառնալ»,- հայտնել է տուժողը։
Վերջին 13 ամիսների ընթացքում Բրիթնիի նախկին ամուսինը չորս անգամ ձերբակալվել է, այդ թվում՝ անհայտ կնոջ նկատմամբ ոտնձգությունների, օդանավակայանի անվտանգության կանոնները խախտելու եւ հարբած վիճակում վարելու համար։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են