Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը Հայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվում Հիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Անվտանգությունը սկսվում է ինձնից Հրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված Հայաստանում Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային

ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կանԲաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»Իսպանիայում ձյան առատ տեղումներ են․ սպասվում է ցրտահարություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունՇուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարարՏրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարանՎահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազությունՀայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողըՀայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվումՀիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համարԱնվտանգությունը սկսվում է ինձնիցՀրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումՌուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար էՎիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալովՀունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԶելենսկիԳերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգըՎահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը Իտալիայում առգրավվել է գրեթե կես տոննա կոկաին, որը քողարկվել էր որպես գետնանուշԹուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրաԽաչատուրյանը դատավորներ է նշանակելԿյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածըԷդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»Վերին Լարսում բուք էՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է ԱՄՆ–ի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասինԴանիայում հեգնել են Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրություններըՖորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդները«Ամեն ինչ, ինչպես նա էր ուզում». Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանումից հետո առաջին Սուրբ Ծնունդն անցկացրել է Ավստրալիայում՝ դուստրերի հետ«Բորնմուտի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերըԱմուսինները բռնnւթյուն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՅամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրըՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնըՏրանսատլանտյան չվերթի ժամանակ անկողնային բզեզների խումբը կծել է ընտանիքին. նրանք պահանջում են 200,000 դոլարԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներըՖրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում«Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում էՉինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովՍիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnրՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից էՌուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերը

Ես մեղադրում եմ Փաշինյանին՝ ծանր հետեւանքներ ունեցող հանցավոր անգործության համար. Ճաղարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի՝ երեկ տեղի ունեցած պայթյունին ու դրա ողբերգական հետեւանքներին, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տվել հանցագործության մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ես հասկանում եմ, որ գրառումս պայթյունի նպատակի, կազմակերպման, հետեւանքների հետ կապ չունի: Բայց անկախ այդ ամենից, պայթյունը փաստ է, իսկ նրա հետեւանքների հնարավորինս արագ դադարեցումը, եւ ավելի շատ վնասներից խուսափելը պետության պարտականությունն է:

Իսկ դրա համար`

2019 թ. Հունիսին ես` այդ պահին ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանս, հասկանալով ավիացիայի կիրառման կարեւորությունն ու օգտակարությունն արտակարգ իրավիճակներում, փնտրել, եւ գտել եմ ՀՀ համար լավագույն ուղղաթիռների տարբերակը, եւ նրանց ձեռքբերման հնարավորությունն արտադրողից ընդամենը $300.000 ամեն մեկի համար:

Խորհրդակցելով ամբողջ պատերազմը թռած ուղղաթիռների հրամանատարների, Խանփերյանցի անվան ռազմաօդային համալսարանի օդաչուների, ուղղաթիռը սպասարկող ինժեներական անձնակազմի հետ, հավաստագրել ենք, որ ուղղաթիռներն իրենց տեխնիկական տվյալներով, ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ աշխարհագրական պայմաններում հրդեհաշիջման, սանիտարական, Վթարա-փրկարարական, Գյուղատնտեսական, եւ ցանկացած այլ աշխատանքների ներկայացվող պահանջներին`

Աշխատանքային բարձրությունը - մինչեւ 4.000մ (Արագածի բարձրությունը)

Օդի ջերմաստիճանի +/- 40 պայմաններում:

Դրանից հետո ես հանդիպել եւ խորհրդակցել եմ այն ժամանակ դեռեւս ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ով նույնպես, հասկանալով առաջարկիս կարեւորությունը, անվերապահորեն ընդունել է նման ուղղաթիռների անհրաժեշտությունը վերը նշված ոլորտներում :

Որից հետո ծրագիրը իմ եւ պ-ն Ցոլակյանի կողմից ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդյունքում`

Ես որեւէ պատասխան չեմ ստացել:

Ֆելիքս Ցոլակյանին ավիացիայի հզոր մասնագետ Փաշինյանի կողմից ՀՊԱՆՑԻԿ ասվել է, որ ուղղաթիռները հին են եւ ուկրաինական, եւ նպատակահարմար չէ նրանց ձեռքբերումը:

Ամենայն հավանականությամբ նրա խորհրդատուները երիտօլիգարխ Քովիդի պարետ, համատեղության կարգով կանանց իրավունքների պաշտպան, ինչպես նաեւ Երեւանի նախկին գլխավոր շուն ստերջացնողը, եւ լոուքոստերով Միլան սուրճ խմելու թռիչքների ջատագով օրիորդն են եղել:

Էն դեպքում, երբ ուղղաթիռները ՄԻ-2 տիպի լրիվ նոր, (մասնագետների համար) glass cockpit տարբերակով, կոմպոզիտ վինտերով, հզորացված շարժիչներով, Ուկրաինայի կողմից (օդանավեր արտադրող երկրի) սերտիֆիկացված էին որպեզ ՆՈՐ տիպ` Mi-2AM-1 (սա նույնպես մասնագետների համար):

Հավելվածում կգտնեք տվյալները:

Այս գրառումով չեմ անդրադառնա Պայթյունների եւ նրանց հետեւանքների, կազմակերպիչների, ԱԱԾ անգործության, քաղաքական ասպեկտին:

Այս գրառումը միայն փրկարարական աշխատանքների մասնագիտական կազմակերպումը նպատակաուղղված տապալելու մասին է:

Քանի՞ կյանք կարող էր փրկվել, եւ քանի՞ անգամ արագ կդադարեցվեր արդեն 24 ժամ անց, բայց դեռեւս շարունակվող հրդեհը, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը դեռեւս 3 տարի առաջ ընդամենը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրեր (3 ուղղաթիռի համար) հրշեջ եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության հրամայականին:

Ընդգծեմ, որ ամեն ուղղաթիռի գինը փոխվարչապետի վերելակի վերանորոգման գնին է, պետական ապարատին տրվող ամենամսյա պարգեւավճարների քառորդից քիչ, պատերազմի օրերին կառուցվող ավտոպարկի դարպասի ու անցակետի արժեքին....

Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ծանր հետեւանքներ ունեցող հանցավոր անգործության համար:

Թող դա չլինեյին իմ առաջարկած, գործող սանիտարական ուղղաթիռին իրենց բեռնատարողության հնարավորություններով 5 անգամ, եւ 1 ժամվա թռիչքի արժեքով 3 անգամ գերազանցող ուղղաթիռները: Թող լիներ ավելի ձեռնտու, ավելի թանկ, ավելի կատարյալ, ավելի ժամանակակից տեխնիկա:

Բայց լիներ մի բան: Որի մասին քեզ զեկուցում են քո ավիացիայի հարցերով խորհրդականն ու քո կառավարության Արտակարգ Իրավիճակների Նախարարության ղեկավարը միասին, քննարկած, հաշվարկած, համաձայնեցված:

Բայց երբ իռլանդական ավիաընկերությանը 5 մլն եվրո անվարձահատույց, իր երկրի շուկա մուտք գործելու համար տրամադրող երկիրն իր ազգային անվտանգության վրա չի ծախսում գոնե 1 մլն ԱՄՆ դոլլար, ես պնդում եմ, որ կառավարիչն ու իր խումբը հանցագործ են:

Հաջորդ գրառմանս փաստերով կներկայացնեմ աշխարհի լավագույն (առանց չափազանցման) հրդեհաշեջ մեքենաների, նրանց գնի, ձեռքբերման հնարավորությունների, արտակարգ իրավիճակների պարագայում անհապաղ գործող համակարգի, եւ նմանատիպ առաջարկները, որոնք նույնպես արվել են քայլիչ թափառաշրջիկին, եւ որոնց նույնպես ոչ մի արձագանք չի հետեւել նրա կողմից»,- գրել է նա։