Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Բայդենը բանը կհասցնի՞ արդյոք նոր համաշխարհային պատերազմի

1979թ. նախագահ Քարթերը պաշտոնապես հրաժարվեց Թայվանի հետ 1954թ. փոխադարձ պաշտպանության պայմանագրից։ Քարթերի գործողությունները վերջակետ դրեցին մայրցամաքային Չինաստանի հարձակումներից Թայվանը պաշտպանելու Վաշինգտոնի պարտավորությանը։ Բայց եւ այնպես, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ռազմական ուժ կկիրառվի ի պատասխան Թայվան չինական ներխուժման, նախագահ Բայդենն ասել է. «Այո, դա այն է, ինչին մենք ձգտում ենք»։

Երբ բանը հասնում է պաշտպանությանն ու արտաքին քաղաքականությանը, Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում սառնարյուն իրատեսները շատ քիչ են։ 1945-ից, մի քանի հատկանշական բացառություններով, ամերիկյան նախագահների մեծ մասը հակված էր կարճաժամկետ քաղաքական հանրահայտությունը կամ վաղանցիկ լիբերալ նպատակները գերադասել իրական, կոնկրետ ազգային շահերից ազգային այլ պետությունների հետ Ամերիկայի հարաբերություններում։ Բայդենը բացառություն չէ, գրել է Պենտագոնի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորն իր American Conservative-ի հոդվածում։

Ավելի շատ իմպուլսներով եւ հույզերով եւ ոչ թե բանականությամբ եւ փաստերի իմացությամբ ղեկավարվելով՝ նախագահ Բայդենը, ինչպես եւ Վաշինգտոնի կառավարող քաղաքական դասի մեծ մասը, կարող է մասնավոր կարգով գոհ լինել Թայբեյ խոսնակ Փելոսիի այցից։ Սակայն, երբ Փելոսիի այցը Թայվան դիտարկվում է Բայդենի ակնհայտորեն չմտածված նկատառման համատեքստում, պարզ է դառնում, որ այդ կապակցությունը բացասական ազդեցություն է թողնում ամբողջ Ասիայի վրա։

Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչ Հիրոկաձու Մացունոն Ասիայում լայնորեն պաշտպանվող կարծիք է հայտնել։ Նա ասել է. «Թայվանի նեղուցում խաղաղությունը եւ կայունությունը կարեւոր են ոչ միայն Ճապոնիայի, այլեւ ամբողջ աշխարհի անվտանգության համար»։ Հարցին, թե արդյոք Ճապոնիան՝ Ասիայում Ամերիկայի գուցե ամենակարեւոր ռազմավարական գործընկերը, աջակցում է Փելոսիի այցին Թայվան, Մացունոն պատասխանել է. «Մենք չենք կարող մեկնաբանել»։ Կորեայի Հանրապետության նախագահը պարզապես հրաժարվել է հանդիպել Փելոսիի հետ։

Այս իրադարձությունները չպետք է զարմացնեն ամերիկացիներին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը արտաքին քաղաքականության ներկայացուցիչ չէ, եթե միայն լիազորված չէ նախագահի եւ պետական քարտուղարի կողմից։ Այն դարաշրջանում, երբ նրա ներկայացուցիչներն այդքան հաճախ են հերքում նախագահի մեկնաբանությունները, պարզության այդ բացակայությունն ուժեղացնում է լարվածությունը, որն առաջ է գալիս այն պատճառով, որ սենատորներն ու կոնգրեսականները ոչ մի պատասխանատվություն չեն կրում Ամերիկայի սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների համար։ Ամերիկացիները նաեւ պետք է կասկածանքով վերաբերվեն այն քաղաքական գործիչներին, որոնք օգտագործում են արտասահմանյան ճգնաժամերը, որպեսզի հայտնվեն թերթերի վերնագրերում՝ ԱՄՆ ազգային ռազմավարական շահերի հաշվին։ Նման վարքագիծը վտանգավոր է ազգի համար։

Խելամիտ արտաքին քաղաքականությունը եւ ռազմավարությունը պետք է ներառեն մի ինչ-որ ավելի մեծ բան, քան յուրաքանչյուր պոտենցիալ հակամարտության դիտարկումը որպես մեծ բարոյական գործ, որտեղ խաղաթղթի վրա դրված են ամերիկյան քաղաքակրթության բոլոր արժեքները։ Այլ խոսքով՝ չզբաղվել դատարկ մարմնավարժանքներով, որոնք կարող են հանգեցնել զինված հակամարտության, որին ԱՄՆ ԶՈւ-ն պատրաստ չէ։ Մի սկսեք ռազմական գործողություններ, քանի դեռ հասկանալի չէ հաջորդող հակամարտության իսկական նպատակը, ճշգրիտ որոշված չեն նրա պահանջներն ամերիկյան ժողովրդից, իսկ ցանկալի վերջնական վիճակը ոչ միայն որոշված չէ, այլեւ հասանելի էլ չէ։ Չնայած այս պահերը պատահական դիտորդներին պետք է ինքնըստինքյան ակնհայտ թվան, պատմությունը ցույց է տալիս, որ այդպես չէ։

1914թ. օգոստոսի 1-ին ՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեմ պատերազմի համար Գերմանիայի մոբիլիզացիայի օրը, Բրիտանիայի կառավարության առաջատար անդամները դեմ հանդես եկան, որ Գերմանիան պատերազմի մեջ մտնի։ Սակայն պայքարելու վերջնական որոշումը եղավ որոշումների ընդունման երկարատեւ եւ բարդ գործընթացի արդյունքը։ Սըր Էդվարդ Գրեյը՝ արտաքին գործերի նախարարը, հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան բարոյական պատասխանատվություն է կրում՝ աջակցելու Բելգիայի չեզոքությանը։

Սըր Ուինսթոն Չերչիլը՝ ռազմածովային նախարարության առաջին լորդը, պնդում էր, որ բրիտանական ընտրազանգվածը գործողություններ է պահանջում։ Բրիտանիայի վարչապետ Հերբերտ Հենրի Ասքվիտը ի վերջո եկավ այն եզրակացության, որ եթե իր կառավարությունը պատերազմ չհայտարարի Գերմանիային եւ Ավստրո-Հունգարիային, քաղաքական ընդդիմախոսները կփոխարինեն իրեն նոր կառավարությամբ, որը կանի դա։ Օգոստոսի 4-ին, այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունը պատերազմ հայտարարեց, գեներալ Քիթչեները, որը նշանակվել էր բրիտանական կայսերական գլխավոր շտաբի պետ, վատ նորություններ հաղորդեց. պատերազմը, ինչպես պնդում էր Քիթչեները, կտեւի երեք տարուց ոչ պակաս եւ բրիտանացիներից կպահանջի մասնակցություն պատերազմին... Նախարարներն ապշած էին։

Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի դեմ պատերազմ սկսելու Բրիտանիայի որոշումը պայմանավորված չէր համապատասխան ռազմավարական ուժերի օբյեկտիվ գնահատականով եւ երկու կողմերի թուլությամբ։ Չինաստանի հետ առճակատման կոչողները Վաշինգտոնում ավելի շատ ղեկավարվում են հույզերով, քան թե բանականությամբ։

Պեկինն սպասում է, որ անմիջական սպառնալիքը Չինաստանին կբխի ԱՄՆ ՌԾՈւ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի եւ ԱՄՆ ՌՕՈւ-ի կողմից։ Հետեւաբար, Պեկինը վերջին երկու տասնամյակում զգալի միջոցներ է ներդրել էշելոնացված հակաօդային պաշտպանության եւ ցամաքային մարտավարական եւ «երկիր-երկիր» դասի միջին գերճշգրիտ հրթիռների, պարեկող զինամթերքների համադրման մեջ՝ կապված մշտական տիեզերական եւ ցամաքային թիրախների՝ հետախուզության պլատֆորմների, դիտարկումների եւ հակառակորդի հետախուզման հետ (ISR-Strike)։

Թայվանի համար առճակատում սկսվելու դեպքում ԱՄՆ ՌԾՈւ-ի վերջրյա նավատորմը պետք է գործի Չինաստանի ափամերձ գոտուց հեռու, որպեսզի խուսափի Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հրթիռային հարվածներից, ինչը լրջորեն կսահմանափակի վերջրյա նավատորմի ունակությունը՝ ազդելու Չինաստանի ներսում իրադարձությունների վրա։ Վաշինգտոնը նախկինի պես կարող է արգելափակել Չինաստանի խաղաղօվկիանոսյան ափը, բայց դրա համար ստիպված կլինի առաջին հերթին հենվել իր բազմաթիրախ ատոմային սուզանավերի վրա, որոնք գտնվում են մեծ խորություններում։

Բայց շրջափակումը զրոյի չի հանգեցնի Չինաստանի ռազմավարական գերազանցությունը։ Նրա հյուսիսում բարեկամական, բնական պաշարներով հարուստ Ռուսաստանի հետ հարաբերությունների մայրցամաքային դրության խորությունը ենթադրում է, որ շրջափակումը հազիվ թե հաջողությամբ պսակվի։ Դատելով զինամթերքների ծախսման տեմպերից՝ գերճշգրիտ հրթիռների եւ զինամթերքների պաշարներն ԱՄՆ-ում արագ կսպառվեն։ Անիրատեսական պատկերացումները ժամանակակից պատերազմի պահանջների մասին՝ բարոյական գերազանցության կեղծ զգացման հետ համադրմամբ, անուղղելի վնաս են հասցրել Բրիտանական կայսրությանը եւ վերջնարդյունքում Մեծ Բրիտանիան իջեցրել են երկրորդական տերության կարգավիճակի։ Հարցն ամերիկացիների համար այն է, թե արդյոք նման է Վաշինգտոնի առաջնայնությունը 50 յարդ երկարություն եւ քորոցի գլխիկի չափ ուղեղ ունեցող բրոնտոզավրի։ Օրեցօր խելամիտ ամերիկացիների համար ավելի կարեւոր է դառնում շոուն կառավարողների քորոցային ուղեղների փոխարինումը, քանի դեռ նրանք ամերիկացիներին չեն տարել կործանարար ճանապարհով, որով բրիտանացիներն անցան 1914թ.։