Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Աշխարհ

Հարձակում Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա. Լոնդոնը Բաքվին ցո՞ւյց տվեց իր տեղը

Ադրբեջանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ն, նրան խիստ բողոք են հայտնել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա կրոնական արմատական խմբավորման կողմից իրականացված հարձակման առնչությամբ։

«Նրան տեղեկացվել է, որ այս սադրանքը լրջորեն ազդում է դիվանագիտական առաքելության անվտանգության վրա, եւ Մեծ Բրիտանիան պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկի միջազգային իրավական պարտավորություններին համապատասխան։ Տեղի ունեցած վանդալիզմի եւ պատասխանատու անձանց ներգրավման առնչությամբ Միացյալ Թագավորության համապատասխան կառույցների կողմից պահանջ է ներկայացվել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը խոր ափսոսանք եւ մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ երեկ երեկոյան Լոնդոնի կենտրոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո ութ մարդ է ձերբակալվել ապօրինի մուտքի եւ հանցավոր վնաս պատճառելու կասկածանքով։ Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է ձերբակալությունները։

Հիշեցնենք, որ «Մահդիի ծառաների միության» անդամները ներխուժել են դեսպանատուն, դեսպանատան պատին արաբերենով կարգախոսներ են գրվել, Ադրբեջանի դրոշն էլ իջեցվել է: Միության ներկայացուցիչները պնդել են, թե «Ադրբեջանի կառավարությունը հալածում է որոշ շիա մահմեդականների»:

Միությունը բացահայտ քննադատել է Ադրբեջանի կառավարությանը, որը, ըստ նրանց, հետապնդում է մահմեդականներին: Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ իր ղեկավարը հանձնարարել է «հրատապ գործողություններ ձեռնարկել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ։

Բրիտանացի լրագրող Ռոբերտ Քարթերը Twitter-ի իր էջում գրում է․ «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ՝ ԿԵՂԾ ԼՈւՐԵՐ։ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված արմատական խմբավորումը «Իրանի կողմից չի աջակցվում»։ Սա ծայրահեղականների խումբ է, որն ատում է Իրանը: Թեհրանը նրանց մեղադրել է MI6-ին աջակցելու մեջ»։

Իրավիճակը քննարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուն աջակցություն է հայտնել Բայրամովին։

Կատարվածի եւ խմբավորման ղեկավարի անձի մասին ավելի մանրամասն գրել է Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած haqqin.az պարբերականը. «Այդ «միությունը» ղեկավարում է լոնդոնցի, ծագումով քուվեյթցի շիա քարոզիչ Յասիր ալ-Հաբիբը, որքան շիա աշխարհում հայտնի, նույնքան էլ մարգինալ մեկը։ Նրա հետեւորդները մեծաթիվ չեն, նրանց մեծ մասը, հանգամանքների տարօրինակ բերումով, նույնպես ապրում են բրիտանական տարածքում։ Իր համոզմունքներով ալ-Հաբիբը շիաներից ավելի շիա է, ներառյալ ամենապահպանողկան այաթոլաները, որոնց, այդ թվում եւ Խոմեյնիին, եւ Խամենեիին, համարում է կեղծավոր եւ անգամ շիականության ծածուկ թշնամի, ինչի համար մշտապես նզովում է նրանց իր քարոզներում։ Ձեռքի հետ էլ բռնության կոչ է անում Մերձավոր Արեւելքի սուննիների դեմ, ընդ որում՝ միանգամայն կոնկրետ առաջարկելով սպանել բոլորին։ Ձեռքի հետ էլ հաշվեհարդար տեսնելով նաեւ շիա «կեղծավորների» հետ... Նրա ֆինանսավորման աղբյուրների մասին քիչ բան է հայտնի»։ Պարբերականը նշել է, որ 2018թ. Իրանի դեսպանության վրա բոլոր հարձակվողներն ազատվել են դրամական տուգանքներով եւ կարճաժամկետ վարչական ձերբակալություններով։

«Ինչն, ամենայն հավանականությամբ», կլինի նաեւ այս անգամ։ Բայց ինչո՞ւ է այս փափկությունն ու լոյալ վերաբերմունքը։ Համաշխարհային պրակտիկան վկայում է այն մասին, որ թե՛ ՄԱԿ-ը, թե՛ այլ պետությունների իշխանությունները մշտապես չափազանց ցավոտ եւ սուր են արձագանքում դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների փորձերին։ Այդպես էր նաեւ Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության դեմ հարձակման ժամանակ, Սիրիայում, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հարձակումների ժամանակ, արձագանքը միշտ աղմկալի էր եւ կոշտ։ Բայց ոչ այս անգամ։ Բիտանական ԶԼՄ-ները բացահայտ անտեսել են միջադեպը Ադրբեջանի դեսպանության հետ կապված։ Եվ ընդհանրապես ձեւացրել են, թե ոչ մի նման բան չի կատարվել։ Իսկ ահա սա արդեն չափազանց հետաքրքիր է։ Վաղուց արդեն Բրիտանիան դարձել է արմատական շիաների ապաստարան, որոնց արտաքսել են ամեն տեղից՝ Քուվեյթից, Բահրեյնից, Իրաքից եւ անգամ Իրանից։ Շիա միջավայրում անգամ գոյություն ունի «բրիտանական շիականություն» տերմինը, որով նշվում են բոլոր շիա արմատականները, որոնց զանգվածային կարգով ապաստանել է Բրիտանիան։ Թագավորությունը նրանց հնարավորություն է տալիս փաստացի անխոչընդոտ վարել իրենց ծայրահեղական քարոզչությունը։ Դե, ահա, նրանք էլ կապերը կտրել են. մեկ սուննիների համար վիրավորական ֆիլմեր են նկարում, մեկ հանդես են գալիս կտրուկ արտահայտություններով Իրանի դեմ, մեկ զինյալներ են հավաքագրում Սիրիայում։ Հիմա էլ Ադրբեջան են «ձգվել»։ Այս անպատժելիության մասին տարակուսած հարցերին բրիտանական իշխանություններն ինչ-որ անհամոզիչ փաստարկներ են բերում»,- գրել է Ալիեւի վարչակազմին մոտ պարբերականը։ Եվ ինքն էլ եզրակացնում է, միաժամանակ ակնարկելով եւ նախազգուշացնելով Մեծ Բրիտանիայի իշխանություններին. «Իսկապես, բրիտանական քաղաքական մշակույթը աչքի է ընկնում նրանով, որ երբեք «ձվերը մի զամբյուղում չի դնում» եւ միշտ սրտին մոտ է պահում այս կամ այն շարժումների ու կառավարությունների հակառակորդներին։ Դրանք էլ փոխարենը ժամանակ առ ժամանակ խոսում են իրենց ամենաբարի մտադրությունների մասին։ Բայց նրանց «մտադրությունները խաղաղ» են երբեմն-երբեմն։ Արմատականները մնում են արմատականներ, թեկուզեւ մանրակրկիտ թաքցնում են իրենց հայացքները։ Դրանք այն օձերն են, որոնց հետ անհնար է պայմանավորվել այն մասին, որ խայթեն միայն հարեւաններին։ Նրանք երբեւէ անպայման կվերադառնան եւ կկծեն նրանց, ովքեր նրանց ապաստանել են, պահպանել ու կերակրել։ Ուստի, Մեծ Բրիտանիայի իշխանությունները պետք է սեւեռուն նայեն նրանց, ում տաքացրել են իրենց ծոցում»։

Վարկածը, որն ակնարկում են ադրբեջանական ԶԼՄ-ները, շատ ճշմարտանման է թվում։ Մանավանդ որ սա արդեն առաջին ազդանշանը չէ Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում նկատվող լարվածության մասին։ Դեռեւս մայիսին ադրբեջանական ԶԼՄ-ները Լոնդոնին մեղադրել էին իրականությանը չհամապատասխանող տվյալների հրապարակման եւ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Չէ՞ որ ինչ տնտեսական նախագծեր էլ որ կապելու լինեն Լոնդոնին եւ Բաքվին, մառախլապատ Ալբիոնի համար Ադրբեջանը եղել եւ մնում է «բարբարոսական գաղութ», իսկ միջադեպերը «կապը կտրած» գործընկերոջը դնում են իր իսկական տեղը։