Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը Հայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվում Հիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Անվտանգությունը սկսվում է ինձնից Հրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված Հայաստանում Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային

ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կանԲաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»Իսպանիայում ձյան առատ տեղումներ են․ սպասվում է ցրտահարություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունՇուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարարՏրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարանՎահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազությունՀայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողըՀայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվումՀիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համարԱնվտանգությունը սկսվում է ինձնիցՀրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումՌուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար էՎիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալովՀունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԶելենսկիԳերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգըՎահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը Իտալիայում առգրավվել է գրեթե կես տոննա կոկաին, որը քողարկվել էր որպես գետնանուշԹուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրաԽաչատուրյանը դատավորներ է նշանակելԿյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածըԷդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»Վերին Լարսում բուք էՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է ԱՄՆ–ի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասինԴանիայում հեգնել են Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրություններըՖորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդները«Ամեն ինչ, ինչպես նա էր ուզում». Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանումից հետո առաջին Սուրբ Ծնունդն անցկացրել է Ավստրալիայում՝ դուստրերի հետ«Բորնմուտի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերըԱմուսինները բռնnւթյուն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՅամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրըՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնըՏրանսատլանտյան չվերթի ժամանակ անկողնային բզեզների խումբը կծել է ընտանիքին. նրանք պահանջում են 200,000 դոլարԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներըՖրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում«Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում էՉինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովՍիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnրՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից էՌուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերը
Հայաստան

8,3 տոկոս գնաճն էլ ավելի է խորացնելու աղքատությունը

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է բարձր՝ 8,3 տոկոսանոց գնաճ, այսինքն՝ հունվար-հունիսի համեմատ գնաճն ավելացել է 0,2 տոկոսով։ 2022 թվականի հուլիսին 2021-ի հուլիսի համեմատ գնաճը կազմել է 9,3 տոկոս․ վերջին 10 տարիների ընթացքում նման բարձր գնաճ չի արձանագրվել։Ուշագրավ է, որ հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 1,4 տոկոս անկում, որը սննդամթերքի գների սեզոնային գործոնով է պայմանավորված։

Այնուամենայնիվ շարունակում է մտահոգիչ մնալ սննդամթերքի գնաճը, որ հունվար-հուլիսին կազմում է 13,7 տոկոս, որից տուժում են հատկապես սոցիալապես խոցելի խմբերը՝ թոշակառուները, նպաստառուները և բազմազավակ ընտանիքները, քանի որ նրանք իրենց եկամտի զգալի մասը ծախսում են սննդամթերք ձեռք բերելու ուղղությամբ, և պատահական չէ, որ ՄԱԿ-ի ուսումնասիրության համաձայն՝ այս տարվա ընթացքում Հայաստանում 80000-ով ավելացել են թերսնված մարդկանց թիվը։

Օրինակ՝ հուլիսին հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել են 20,6տոկոսով։ Այն դեպքում, երբ մարդկանց թոշակները և նպաստները մնացել են նույնը։ Միաժամանակ 2022 թվականի հուլիսին 2021 թվականի հուլիսի համեմատ գրանցվել է ալյուրի՝ 18 տոկոս գնաճ, իսկ այդ ընթացքում հացը թանկացել է 21,2 տոկոսով, մակարոնեղենը՝ 31,3 տոկոսով։

Մրցակցության հանձնաժողովի շարունակվող անգործության պատճառով՝ շաքարավազի շուկան շարունակում է աչքի ընկնել իր մենաշնորհության բարձր մակարդակով, մասնավորապես՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022 թվականի հուլիսին 2021 թվականի հուլիսի համեմատ արձանագրվել է 7,5 տոկոս գնաճ։

Անշուշտ, կանխատեսելի էր, որ տնտեսական պատժամիջոցների պատերազմը և լոգիստիկ խնդիրները մեծ ցնցումներ են առաջացնելու համաշխարհային պարենի շուկայում, ինչի հետևանքում կտրուկ թանկանալու են նաև Հայաստան ներկրվող մի շարք սննդամթերքների գները, մասնավորապես՝ հնդկացորենի, բրնձի և լոբու գները 2022 թվականի հուլիսին 2021 թվականի հուլիսի համեմատ աճել են28,6, 12,7 և 3,2 տոլոսով։ Հատկանշական է, որ ներկրվող ապրանքների գներն աճել են դրամի մոտ 20 տոկոսով արժևորման պայմաններում։ Այսինքն՝ կենտրոնական բանկը, մեծ վնաս հասցնելով արտահանողներին, չի կարողանում գնաճը պահել 4 տոկոսի սահմանում։ Արտերկրից տրանսֆերտներ ստացող ընտանիքների վիճակը շարունակում է էլ ավելի վատթարանալ․ ստացվում է, որ ապրանքների գներն աճել են, իսկ իրենց դրամի վերածած եկամուտները՝ 20 տոկոսով նվազել։

Անշուշտ, Հայաստանի շուկայում գնաճը չի կարող բացատրվել միայն արտաքին գործոններով, քանի որ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի 5,5 տոկոսանոց անկումն էլ ավելի է խորացրել գնաճային իրավիճակը, այդ թվում՝ անասնապահության ոլորտի շարունակվող անկումը հանգեցրել է մսի և կաթնամթերքի գների կտրուկ աճի, օրինակ՝ 2022թ թվականի հուլիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում տավարի և խոզի մսերի գներն աճել են 20 և 7,1 տոկոսով, իսկ պանրի գինը թանկացել է 26,2 տոկոսով, կարագինը՝ 2,5 տոկոսով։

Միևնույն ժամանակ Հայաստանի բուսաբուծության ոլորտի անկումը, մթերման խնդիրները և պարարտանյութերի թանկացումը նպաստելենաննախադեպ բարձր գնաճի բանջարեղենի և մրգի շուկայում։ Մասնավորապես՝կանաչեղենի գինը թանկացել է36,8 տոկոսով, լոլիկինը՝ 69,8 տոկոսով, սմբուկինը՝ 86 տոկոսով, սխտորինը՝16,1 տոկոսով, կարտոֆիլինը՝7,2 տոկոսով, սունկինը՝ 16,8 տոկոսով, պղպեղինը՝ 11,8 տոկոսով և այլն։

Անշուշտ, մարդկանց համար էական բեռ է հանդիսացել նաև բնակչությանը մատուցված ծառայությունների(ջուր, գազ, էլեկտրաէներգիա և այլն) ոլորտում արձանագրված գնաճը, մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսին 2021 թվականի հուլիսի համեմատ սակագներն աճել են 5.7 տոկոսով։

Հատկանշական է, որ նույնիսկ թուրքական ապրանքների ներկրման արգելքի դադարեցման պայմաններում այս տարվա ընթացքում երկնիշ գնաճ են գրանցել հագուստը և կոշիկը, համապատասխանաբար՝ 11,2 և 10,5 տոկոս։

Հայաստանի ներքին գնաճի վրա էական ազդեցություն է թողնում էներգակիրների գների շարունակվող գնաճը, մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսին 2021 թվականի հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 11.6 և 43.2 տոկոսով, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ` 2.9 և 32.8 տոկոսով:

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի շարունակվող գնաճըէլ ավելի է վատթարացնում սոցիալապես խոցելի խմբերի կենսամակարդակը։ Կառավարության ուշացած և աննշան սոցիալական օգնությունները չեն կարողանալու շտկել իրավիճակը, հետևաբար, հետևաբար, էլ ավելի է խորանալու աղքատությունը։