Բլինքենի ձեռքերին հայերի արյունը գնալով ավելանում է. Մայքլ Ռուբին
Ադրբեջանը վերսկսել է հարձակումները Լեռնային Ղարաբաղում հայերի վրա. Ադրբեջանական հարձակումը տեղի ունեցավ մեկ ամսից էլ քիչ այն բանից հետո, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկեց Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները: Բլինքենը դա արեց հուլիսի 4-ի տոնի ֆոնին՝ ուշադրությունից խուսափելու համար, գրում է Մայքլ Ռուբինը «1945» պորտալում հրապարակված իր հոդվածում։
Բլինքենի գործողությունները կարող են հարմար լինել դիվանագիտության տեսանկյունից, սակայն դռանք խախտում են Կոնգրեսի մտադրությունները. 907-րդ բաժինը բացառություններ է թույլ տալիս միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զերծ է մնում հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելուց, ինչի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ծիծաղում է: Չնայած Ալիեւն ազատ գործելու հնարավոություն ունի, եւ անարդար կլինի մեղադրել Բլինքենին հայերի վրա հարձակվելու իր որոշման համար, Բլինքենը պետք է նաեւ ընդունի, որ Ալիեւն առաջարկվող յուրաքանչյուր զիջման նոր բռնությամբ է պատասխանում: Բլինքենը կարող է չսեղմել ձգանը, բայց նրա քաղաքականությունը հավասարազոր էր ռեցեդեւիստ հանցագործի առաջ լիցքավորված ատրճանակ դնելուն:
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճը կարող է բարդ եւ ԱՄՆ-ի անվտանգության ավելի լայն շահերի հետ կապ չունեցող թվալ: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը ճիշտ չէ: Նախագահ Ջո Բայդենը ստանձնեց պաշտոնը՝ խոստանալով վերադառնալ դիվանագիտությանը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մինչ Բայդենը կատարեց իր խոստումը, Բլինքենը արատավորեց այն 907-րդ հոդվածից իր հրաժարումներով՝ չնայած Ալիեւի շարունակական հրահրմանը: Վերջինս եզրակացրեց, որ իր արարքի համար ոչ մի հետեւանք չի կրելու։ Ադրբեջանական հեռուստատեսության եթերում նա վիրավորեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին։ Բլինքենի հետագա լռությունը խլացուցիչ էր։
Ակնհայտ է, որ Ալիեւը Բլինքենի գործողությունները որպես կանաչ լույս է ընկալել ագրեսիայի համար։ Դեպի Ուկրաինա եւ Թայվան դիվերսիան Ալիեւին համոզեց, որ նա կարող է վերսկսել հարձակումը: Որոշումը եզրափակում է հայերի դեմ բռնությունների երկար պատմությանը, որը, ըստ երեւույթին, ավելի շատ մոտիվացված էր ռասիստական եւ կրոնական ատելությամբ, քան պարզ հիասթափությամբ դիվանագիտական վեճում: Ի վերջո, Ադրբեջանի կողմից Ջուլֆիի գերեզմանատան ոչնչացումն այլ բացատրություն չունի, ինքը մշակութային հանցագործություն է, որը համարժեք է Բամիյան բուդդաների ոչնչացմանը թալիբների կողմից: Թեեւը հայերը մեղավոր են որոշ քաղաքների անտեսման մեջ, ինչպիսին է Աղդամը, որն ադրբեջանցիները լքել էին Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ, սակայն դա ոչինչ է Ջուղայի ավերման կամ դարավոր եկեղեցիներից հայերեն գրությունների ջնջումը՝ քարոզելու համար հորինվածքն այն մասին, որ հայերն օտար են այդ տարածքում։ Դա նման է Երուսաղեմի հուդայականացմանն ուղղված ջանքերին:
Բլինքենն իրեն որպես ամենամիամիտ քարտուղար է ցույց տալիս Ֆրենկ Քելլոգի ժամանակներից ի վեր: Երեւի ժամանակն է փոխել մարտավարությունը։ Արցախը, ինչպես Թայվանը, յուրահատուկ դարավոր պատմություն ունի։ Այսօր արցախցիները զարմանում են, թե ինչու է ԱՄՆ-ն աջակցում Թայվանին, բայց անտեսում է Լեռնային Ղարաբաղը։ Նվազագույնը եկել է ժամանակը չեղյալ համարել 907-րդ հոդվածից ազատումն Ադրբեջանի համար։ Կոնգրեսը կարող է վերանայել 907-րդ հոդվածի իր մեկնաբանությունը՝ այն Թուրքիայի նկատմամբ կիրառելու համար՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիային Անկարայի աջակցության պատճառով:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են