«Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականը
Երբ հայտարարվեց, որ լինելու է «խաղաղության դարաշրջան» և «ապագա կա ապագա», դա նշան էր, որ լինելու է ճիշտ հակառակը։ Եվ եղավ։
Օրվա իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է խոստացել հետևյալ բանաձևերով՝
1․Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, տնտեսական հրաշք,
2.Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնություն, սահմանազատում, սահմանագծում, կոմունիկացիաների բացում, տնտեսական հրաշք։
Երկու դեպքում էլ «տնտեսական հրաշքի» նյուվասյուկիստական խոստումը կար, որպեսզի պողոսների ստամոքսային բնազդը գերակայեր պետության գաղափարին։
Այդ կետերի գինն էլ է սահմանվել։ Թուրքիայի մասով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից փաստացի հրաժարում։ Ադրբեջանի մասով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։
Այլ դետալներ էլ կան գնային քաղաքականության մեջ, բայց հիմնականը սա է։
Ադրբեջանն ու Թուրքիան մեծ գնի մեջ պահանջում են նաև «Զանգեզուրի միջանցքը», «անկլավները» և ընդհանրապես՝ Սևանն ու Երևանը։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեզ ամուր նյարդեր են պետք, որպեսզի երբ մեզ վրա թքում են, մենք ասենք՝ անձրև է գալիս, երբ մեզ սպանում են, մենք ասենք, որ դա խաղաղության նախանշանն է։ Այլ կերպ ասած՝ նա հայ ժողովրդին առաջարկում է ավելի խաղաղասեր դառնալ Ադրբեջանի ու Թուրքիայի աճող ագրեսիվության դիմաց։ Ու որքան շատ է պաշտոնական Երևանը խոսում խաղաղությունից, այնքան շատ է սկսում կրակել Բաքուն ու այնքան կոշտ են դառնում Անկարայի նախապայմանները։
«Խաղաղության դարաշրջանը» թարգմանաբար նշանակում է պատերազմ, պարտություն, կորուստներ, մահեր։ Փաշինյանն առաջարկում է ձեռքերը վեր պարզած ու բաց ձեռքերով ընդառաջ գնալ թուրք–ադրբեջանական օրակարգին ու ․․․ հույս ունենալ, որ թշնամիները բարի կգտնվեն։
Նիկոլ Փաշինյանը հիմա փոխել է իրեն քվե տված քաղաքացիների հետ պայմանագրի պայմանները։ Ասում է՝ 2021–ի արտահերթ ընտրությունների ժամանակ ես ձեզ խաղաղություն ու բարգավաճում էի խոստացել՝ Ադրբեջանին ու Թուրքիային արվելիք զիջումների դիմաց, բայց ասեմ, որ զիջումները երաշխիք չեն խաղաղության, բայց ․․․ ամեն դեպքում պետք է զիջեմ։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն իր էլեկտորատին ու ՀՀ քաղաքացիներին ասում է, որ ապագա չկա ու ինքը ժամանակ է ձգում, որպեսզի ՀՀ քաղաքացիներն արագ տարհանվեն Հայաստանից։ Ինքն այդ ընթացքում մսխում է ՀՀ բյուջետային ու այլ միջոցները, նպաստում սեփական շրջապատի ոչ թավշյա հարստացմանը՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը թողնելով Ռուսաստանի ու Իրանի վրա և անձնական–իշխանական հարցերով ապավինելով Թուրքիայի բարեհաճությանը։
Իսկ սահմանին ու Արցախում կրակում են։ «Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականն է պտտվում Հայոց աշխարհում։ Նիկոլի «խաղաղասիրությունը» մահաբեր է։
Հ․Գ․։ ՔՊ–ականները և հատկապես դրա օտարերկրյա գործակալական թևի ներկայացուցիչները հիմա մի թեզ են շրջանառում, թե բա՝ 30 տարի առաջ սխալվել ենք, որ Արցախի հետևից ենք ընկել, թե բա՝ Ղարաբաղյան 1–ին պատերազմում հաղթանակն էլ անիմաստ էր, պետք էր մտնել Թուրքիայի ու Ադրբեջանի տակ ու լավ ապրել։ Այսինքն՝ «մենք ոչինչ ենք ու զոհվել ենք հանուն ոչնչի»։ Գործակալները «հիմնավորվում» են անվերջ զիջումների գնալու անհրաժեշտությունը՝ «հանուն կյանքի»։
Եվ այսպիսի ձևակերպումներ է օգտագործում ու կյանքի անգինությունից խոսում մահաբեր նախարարը, ով Ադրբեջանի հետ սինքրոն է աշխատում․ դրանք դրսին են կրակում, սա թիկունքից է հարվածում։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո