Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը չի արտահայտում քաղհասարակության դիրքորոշումները. Հայտարարություն

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն ու առաջարկությունները: Այս մասին հայտարարություն են տարածել հայաստանյան 5 ՀԿ-ներ:

Հայտարարությունում ասվում է.

«Կառավարության՝ 21․07․2022թ․ նիստում ընդունվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումները և առաջարկությունները։ ՀՀ արդարադատության նախարարությունն այդպես էլ չի տրամադրել պատասխան կամ պատճառաբանություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիրքորոշումների և առաջարկությունների ընդունման կամ մերժման վերաբերյալ, ինչը չի համապատասխանում իրավական ակտերի նախագծերի մշակման մասնակցայնության և բովանդակային հանրային քննարկման սկզբունքներին։

Նախկինում գործող՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրականացրել են համապարփակ մշտադիտարկում և հրապարակել զեկույցներ։ Զեկույցները վկայում են նախորդ ռազմավարության կատարման շուրջ մի շարք խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացնում ռազմավարության բարելավմանն ուղղված փոփոխություններ կատարելու բազմաթիվ առաջարկություններ։ Տվյալ առաջարկները ներկայացվել են Արդարադատության նախարարություն ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ առձեռն՝ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի հանդիպումներին։ Նոր ռազմավարության նախագծի վերաբերյալ ներքոնշյալ կազմակերպությունները ներկայացրել են առաջարկներ նաև հանրային քննարկումների փուլում։

Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները՝ նախատեսելով նոր ժամկետներ, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք պիտանի և բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, հիմնական խնդիրները հանգում են հետևյալին․

Դատական համակարգի բարեփոխումների կենտրոնում շարունակում է լինել դատավորների վեթինգ իրականացնելու հարցը, ինչը դեռևս 2018 թ.-ից առաջարկվել է ՀՀ կառավարությանը մանրամասն ճանապարհային քարտեզի և օրենսդրական առաջարկների հետ միասին։ Այնուհանդերձ, նոր ռազմավարությամբ դատավորների վեթինգն ամրագրված չէ որպես ռազմավարական գործողություն։

Արձանագրվել են փաստահավաք հանձնաժողովի մանդատի, անկախության, հաշվետվողականության և ներկայացուցչականության երաշխիքների հետընթաց։ Մասնավորապես՝ Ռազմավարությամբ նախատեսվել է փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի շրջանակներում, մինչդեռ փաստահավաք հանձնաժողովի անկախ կարգավիճակի բացառումը կասկածի տակ է դնում հանձնաժողովի աշխատանքի անաչառությունն ու օբյեկտիվությունը։

Դատախազության համակարգի համար նախատեսված բարեփոխումները հատվածային են և ոչ բավարար՝ համեմատած նախորդ Ռազմավարության նույնանուն ուղղության հետ, միակ գործողությունը դատախազական համակարգում բարեվարքության պարբերական գնահատում իրականացնելն է, մինչդեռ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ նախատեսվում էր դատախազական համակարգում իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ որակավորման հանձնաժողովի ձևավորման և էթիկայի հանձնաժողովի կազմավորման կանոնների փոփոխություն, էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում գլխավոր դատախազի ազդեցության նվազեցում, դատախազության ինքնավար, ներկայացուցչական մարմիններում դատախազների ներգրավվածության աստիճանակարգվածության փոփոխություն և այլն: Մեր կողմից առաջարկվել էր նաև դատախազության համակարգի համար Կոլեգիալ որոշում կայացնող մարմնի՝ խորհրդի ստեղծումը՝ որպես համակարգի անկախության և անաչառության բարձրացման երաշխիք (փոխկապակցված է սահմանադրական բարեփոխումների հետ), որը սակայն տեղ չի գտել նոր ռազմավարության մեջ։

Չեն իրականացվել և Ռազմավարությունից դուրս են թողնվել այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են վարչական մարմինների և նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը, վարչարարության արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովումը, վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ներդնումը:

Ռազմավարությունն ունի ենթաօրենսդրական ակտի կարգավիճակ, ինչը բացառում է օրենսդիր մարմնի կողմից դրա կատարումն ու արդյունավետությունը գնահատելու ցուցիչներ սահմանելն ու Ազգային ժողովի կողմից դրա հաստատելը։

Բացակայում է նախորդ՝ 2019-2023 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարողականը, գործողությունները չկատարելու կամ մասնակի կատարելու պատճառները և խոչընդոտները։

Մեր կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները վերը թվարկվածով չեն սահմանափակվում և ընդգրկում են Ռազմավարության գրեթե բոլոր նպատակներն ու ուղղությունները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նշում ենք, որ չնայած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը պարունակում են արդարադատության համակարգի զարգացման համար որոշակի բարենպաստ միջոցառումներ, դրանք չեն արտահայտում քաղաքացիական հասարակության կողմից տարիներ շարունակ բարձրաձայնված լուծումները։ Միաժամանակ, տվյալ ռազմավարական փաստաթղթերը մշակվել են ոչ բավարար հանրային մասնակցությամբ, ինչը չի համապատասպանում քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործության սկզբունքներին։

Քաղաքացիական վերահսկողությունը կարևոր դեր է խաղում իրավական, ժողովորդավարական պետության զարգացման գործում։ Հետևաբար, հանրային նշանակություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և ընդունման գործընթացը պետք է ընթանա հասարակության լայն շրջանակների պատշաճ մասնակցության ապահովմամբ։ Ո՛չ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի իրագործումը համակարգող խորհրդի, ոչ էլ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը չէր համապատասխանում թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքներին, աշխատանքներում բացակայում էին մշտադիտարկման և գնահատման արդյունավետ կառուցակարգերը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք 2022-2026թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում, ինչպես նաև ծրագրի բարելավման, մշտադիտարկման և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով ձևավորվող Մշտադիտարկման խորհրդի գործունեությունը և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը կազմակերպել բաց երկխոսության, քաղաքականության և օրենսդրության մշակման գործընթացներին հասարակության մասնակցության կանոններին և սկզբունքներին համապատասխան։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ