Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Փոխվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքը. ո՞ւմ է դա հետաքրքիր, ի՞նչ խստացումներ են կիրառվելու, որքա՞ն է ընդլայնվելու սահմանափակումների շրջանակը

168.am-ը գրում է. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հուլիսի 13-ից երկու շաբաթ տևողությամբ քննարկման էր դրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մինչ բուն օրենքներին ու դրանցում փոփոխություններ ու լրացումներ անելու նպատակներին անդրադառնալը նշենք, որ այդ կարևորագույն օրենքը գրեթե ուշադրության չի արժանացել ոչ քաղաքացիների, ոչ մասնագետների կողմից:

Առաջարկներ, այն էլ վերջին օրը, ներկայացրել է միայն Բաց հասարակության հիմնադրամներից ֆինանսավորվող Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, կողմ և դեմ ձայներն էլ բաշխվել էին հավասարաչափ՝ 2 դեմ, 2 կողմ: Իսկ հարցը վերաբերում է անվտանգության հետ կապված խնդրին: Փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկն էլ Ազգային անվտանգության ծառայությանն (ԱԱԾ) է:

Ի դեպ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը հիմնադրվել է 2018թ.: Հիմնադիրներն են ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ, ամուսիններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հետ փոխկապակցված անձինք՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն տարբեր ժամանակներում ներկայացրած Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Դիաննա Աթոյանը, Ռիմա Գրիգորյանը:

Այսինքն՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները հատկապես հետաքրքրում են սորոսական շրջանակներին:

 Ըստ հեղինակների՝ գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996թ. և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը, իսկ դրա ուսումնասիրությունը վկայում է, որ պետական գաղտնիքի հրապարակման համար մի շարք երկրների (Վրաստան, Ուկրաինա, ՌԴ և այլն) քրեական օրենսդրությամբ առավել խիստ պատասխանատվություն է նախատեսված, քան ՀՀ քրեական նոր օրենսգրքով։

Միաժամանակ, ներկայումս գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխա­նատվու­թյուն «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններն անզգուշությամբ հրապա­րակելու համար այն անձի կողմից, ով դրանց հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, ինչպես նաև նույն դրոշմագիրը ունեցող տեղեկությունները դիտավորությամբ հրապարակելու համար այն անձի կողմից, ով տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ ում դա վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ:

Նախագծով առաջարկվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին», քանի որ միջազգային փորձի (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան, Վրաստան և այլն) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդպես են անվանվում բնագավառը կարգավորող օրենքները: Այս կապակցությամբ նախագծում այլևս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը, և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները ևս կդասվեն պետական գաղտնիքի շարքին:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտնիքին առնչվող հասկացությունների հետևյալ սահմանումները՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկու­թյուններ), պետական գաղտնիք, սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային), պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում, հրապարակում, հոսակորուստ, գաղտնագրում, գաղտնազերծում, գաղտնիության ռեժիմ, պետական գաղտնիքի պաշտպանություն, պետական գաղտնիքի պահպանություն, գաղտնիության աստիճան, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցներ, գաղտնիության դրոշմագիր, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվել, լիազոր մարմին, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ոչնչացում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համա­պատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:

Հստակեցվել են նաև պետական գաղտնիքի պահպանության բնագավառում Կառավարության գործառույթները, պետական գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկու­թյունների ցանկը սահմանող իրավակարգավորումները` դրանք համապատաս­խանեցնելով արդի մարտահրավերներին: Մասնավորապես, նշված ցանկում լրացվել կամ փոփոխվել են հետևյալ ոլորտների մասին տեղեկությունները.

1) ահաբեկչության հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին,

2) պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին՝ եթե դրանք կարող են գաղտնազերծել վերոհիշյալ տեղեկությունները,

3) պետական գաղտնիքի պահ­պանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին,

4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության մասին,

5) կադրերի պատրաստման մասին, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

Նախագծով ընդլայնվել են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները: Մասնավորապես պետական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել նաև պետության կողմից քաղաքացիներին, պաշտո­նատար անձանց, կազմակերպություն­ներին տրա­մադրվող արտոնությունների և սոցիալական երաշխիքների վերա­բերյալ տեղեկու­թյունները:

Առաջարկվող նոր կարգավորումների համաձայն` Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական գաղտնիքին առչնվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո: Միաժամանակ, կարգավորվել են նաև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցման առանձնահատկությունները:

Նախագծով խմբագրվել և լրացվել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրման մերժման հիմքերը, փոփոխության է ենթարկվել նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքների սահմանափակման շրջանակը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է․

խստացնել օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվությունը, ինչպես նաև հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ մասով՝ համաչափ քրեական պատասխանատվություն նախատեսելով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից հրապարակելու արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանքների առաջացման դեպքում,

խստացնել օրենսգրքի 427-րդ հոդվածով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվությունը,

խմբագրել օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասը՝ քրեական պատաս­խանատ­վություն նախատեսելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անզգու­շությամբ հրապարակելու այն դեպքերի համար, երբ դրա հետևանքով խոշոր չափի գույ­քային կամ այլ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ միա­ժամանակ խստաց­նելով նույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատ­վու­թյունը։

Բացի այդ, նախատեսվում է լրացումներ կատարել նաև Վարչական իրավախախ­տում­ների վերաբեր­յալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ համաչափ վարչական պատասխա­նատ­վու­թյուն նախատեսելով՝ «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունա­կող տեղեկությունը դրա հետ առնչվելու իրավասություն ունեցող անձի կողմից անզգուշու­թյամբ հրապարակելու համար: