Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ) Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ) ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը

ԵՄ պատվիրակության ղեկավարը պարտավոր է արձագանքել արդարադատության ոլորտում կատարվող խայտառակությանը.Վ. Հակոբյան

Սահմանային սրացումների, տարածաշրջանում ակտիվացած գործընթացների, իրավական ոլորտում տեղի ունեցող զարգացումների ու Հայաստանի տնտեսական վիճակի մասին news.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, կրկին ակտիվացել են միջադեպերը սահմաններին: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը կրակահերթ է բացել Արցախում Տոնաշեն, Կարմիր Շուկա, Թաղավարդ համայնքների ուղղությամբ, ըստ մամուլում առկա հաղորդագրությունների, Հայաստանի հետ սահմանին՝ արևելյան դիրքերի ուղղությամբ: Ի՞նչ կարող է նշանակել այս սրացումը, և կա՞ արդյոք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:

Ցավոք, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ միշտ կա և մենք բազմիցս այդ մասին ասել ենք: Ադրբեջանը չի հրաժարվում իր ագրեսիվ հռետորաբանությունից ու հարկադրանքի քաղաքականությունից:

Ալիևի ախորժակն օր օրի աճում է, դրան նպաստում է նաև Անկարայի աջակցությունը: Արդեն բացահայտ թուրքական կողմը հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանի բացվելը կախված է Հայաստան-Ադրբեջան երկխոսությունից: Բնական է չէ՞, որ Ադրբեջանն այս պարագայում պիտի ավելի կոշտացնի իր դիրքորոշումը, առավել ևս, որ Հայաստանի իշխանությունը դրան որևէ կերպ չի հակադրվում:

Չի բացառվում, որ հերթական անգամ կան ինչ-ինչ բանավոր կամ գրավոր գաղտնի պայմանավորվածություններ կամ Հայաստանի իշխանության կողմից տրված խոստումներ, և այժմ Ադրբեջանը զենքի ուժով, սպառնալով ու վախեցնելով փորձում է դրդել Փաշինյանին կատարել այս խոստումները:

Պատահակա՞ն էր Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցը, որտեղ նա խոսեց Արցախից զորքերի դուրս բերման մասին ու խոստացավ, որ այլևս Հայաստանից զորակոչ Արցախ չի լինելու: Հասկանու՞մ է արդյոք Արմեն Գրիգորյանն՝ ինչ զգայուն ու նուրբ թեմայի մասին է խոսում և ինչ ազդեցություն ու հետևանքներ կարող է ունենալ ամեն բառը:

Եվ այս պահանջները չեն ավարտվելու, քանի դեռ Հայաստանի ղեկին մարդիկ են, որոնք պատրաստ են ցանկացած զիջումների սեփական իշխանությունն օր ավել պահելու համար: Այդ թվում՝ պատրաստ են Ադրբեջանի հետ միասին ահաբեկել սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով ու դրդել լուռ համաձայնելու նոր զիջումների:

Չնայած ամառային ամիսներին՝ ականատես ենք լինում բավական ակտիվ քաղաքական գործընթացների ու շփումների: Ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը և ի՞նչ ակնկալել մոտ ապագայում:

Այո, իսկապես քաղաքական գործընթացների ակտիվությունը չի թուլանում, եթե չասենք հակառակը՝ աճում է: Դա բացատրվում է նաև արտաքին դերակատարների շահերով ու նպատակներով: Մասնավորապես, այսօր ակնհայտ է, որ Արևմուտքը փորձում է օգտվել ՌԴ ուշադրության շեղումից՝ պայմանավորված Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ զարգացումներով, և մեծացնում է ակտիվությունը մեր տարածաշրջանում:

Դա են վկայում ակտիվ այցերը, այդ թվում՝ մեղմ ասած ոչ սովորական, բազմաթիվ հեռախոսազրույցները, ակտիվ միջնորդական ջանքերը, որոնց արդյունքներից մեկը Թիֆլիսում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումն էր՝ առաջին անգամ առանց միջնորդի:

Արևմուտքը շտապում է իր ազդեցությունն ու ներգրավվածությունը մեծացնել այն գործընթացներում, որոնք պատերազմից անմիջապես հետո սկսվեցին ՌԴ միջնորդությամբ: Այդ կերպ՝ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն փորձում են հնարավորինս փոքրացնել ՌԴ ազդեցությունը կամ նույնիսկ դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից: Դրանով է պայմանավորված նաև Արևմուտքի մեծ հետաքրքրությունը Հայաստան-Թուրքիան երկխոսությամբ:

Այս ամենը, բնականաբար, չի վրիպում ՌԴ ուշադրությունից, և Մոսկվան, իր հերթին, քայլեր է ձեռնարկում որպես միջնորդ արդյունքներ արձանագրելու համար:

Հետևաբար, գործընթացների ակտիվությունը բնական է և մտավախություն առաջացնող, քանի որ չի բացառվում, որ միջնորդները փորձեն արագ արդյունքների հասնել, այդ թվում՝ միջանկյալ արդյունքների: Իսկ Հայաստանի իշխանությունը բոլորս արդեն հասկացել ենք, որ այդ ճնշան ներքո ոչ թե ձգտելու է երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանել, այլ սեփական իշխանությունը երկարացնել: Դա կարող է հանգեցնել նոր անցանկալի զարգացումների, որոնց մասին կիմանանք արդեն պոստ-ֆակտում:

Ասել եմ բազմից ու կրկնում եմ՝ այս իշխանության օր ավել պաշտոնավարելն ավելի է մեծացնում մեր երկրի ու ժողովրդի համար խնդիրները և անդառնալի դարձնում կորուստները:

Անդրադառնանք մեկ այլ թեմայի՝ իրավական ոլորտում զարգացումներին: Ինչպե՞ս եք գտնահատում այս ոլորտում տեղի ունեցողը, այդ թվում՝ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու չնայած առողջական խնդիրներին՝ խափանման միջոցի անփոփոխությունը:

Ընդդիմության նկատմամբ քրեական գործերը հարուցվում են նրանց և ընդդիմադիրներին առհասարակ լռեցնելու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով: Դատարաններն այսօր ակնհայտ քաղաքական պատվեր են կատարում: Այս մարդիկ քաղբանտակյալներ են:

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում սառը ցնցուղ դարձավ որոշ դատավորների համար, սակայ նույնիսկ Արմեն Գրիգորյանի դեպքից հետո այսօր կան դատավորներ, որոնք շարունակում են անշեղորեն քաղաքական պատվեր կատարել՝ այդ թվում նաև չփոխելով կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց խափանման միջոցը:

Այս շաբաթ դատարանը, ի դեմս դատավոր Ֆարխոյանի, մերժեց Արամ Գասպարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Արամ Գասպարյանի հանդեպ հարուցված քրեական գործը լիովին շինծու է, նրան կալանավորել են առանց որևէ իրական հիմնավորման՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Այժմ էլ հրաժարվում են փոխել խափանման միջոցն՝ անկախ նրանից, որ մարդն ունի շատ լուրջ առողջական խնդիրներ, որոնց հետ կալանքն անհամատեղելի է:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր ոչ մի առնչություն չունի արդարադատության հետ: Եվ Արևմուտքը, առաջին հերթին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, որը դժվարանում է ասել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, պարտավոր է արձագանքել արդարադատության ոլորտում կատարվող խայտառակությանը:

Հայաստանի ժողովրդավարությունը գովերգող ու Հայաստանի իշխանությանն աջակցություն հայտնող եվրոպական կառույցները պետք է գիտակցեն, որ հանուն այսրոպեական շահի հիմնարար արժեքների ոտնահարումը երկարաժամկետ հեռանկարում վնաս է հասցնում ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Վնաս, որը վերականգնելը հեշտ չի լինելու:

Անդրադառնանք տնտեսությանը: Իշխանությունը պնդում է, որ ամեն ինչ լավ է, տնտեսությունն աճում է, մարդիկ ավելի լավ են ապրում, մինչդեռ իրականության մեջ տրամագծորեն հակառակ պատկերն է: Ինչպե՞ս է սա հնարավոր: Ո՞րն է տնտեսության իրավիճակի վերաբերյալ Ձեր գնահատականը:

Պատասխանը պարզ է. իշխանությունն անդադար մանիպուլացնում է իրավիճակը: Օրինակ՝ մի կողմից թմբկահարվում է աշխատատեղերի ռեկորդային աճը, մյուս կողմից՝ ունենք սովի ու աղքատության մակարդակի աճը: Ուշադրությո՛ւն, ես խոսում եմ պաշտոնական վիճակագրությունների մասին: Մեկը մյուսին հակասող, բայց զուգահեռաբար արձանագրված թվային տվյալների մասին: Ինչպե՞ս է դա հնարավոր:

Խնդիրը նրանում է, թե այդ դրական ռեկորդային ցուցանիշները, որ արձանագրվել են և որոնք իշխանության ղեկին գտնվողներն անընդհատ թմբկահարում են, մեզանից դուրս տեղի ունեցող գործընթացների արդյունք են: Այսինքն այս իշխանության հետ որևէ առնչություն չունեն: Ես ի նկատի ունեմ, օրինակ նույն օտարերկրացիների մեծ հոսքերը Հայաստան, ինչի արդյունքում ծառայությունների ծավալն ավելացել է: Ի՞նչ կապ ունի իշխանության քաղաքականության հետ. զրո առնչություն:

Փոխարենն ունենք գնաճի այս ֆոնին մարդկանց սոցիալական խնդիրներին շարունակաբար լուծում չտալը: Ունենք իբրևէ թե մարդկանց բեռը թեթևացնող գործողությունների իմիտացիա:

Տնտեսությունն այսօր, իմ գնահատմամբ, ռիսկային գործոնների ազդեցության տակ է: Անգամ այդ դրական գործոններն են շատ ռիսկային, քանի որ ցանկացած պահին կարող են էլ չլինել: Այս հարցերին «Վերծնվող Հայաստանի» մեր գործընկերները պարբերաբար անդրադառնում են շատ ավելի մանրամասն ու առարկայական: