Ճապոնացի զինվորականներն առաջին անգամ կմասնակցեն Garuda Shield զորավարժություններին
Ճապոնացի զինվորականները հաջորդ ամիս առաջին անգամ կմասնակցեն Ինդոնեզիայում զորավարժություններին՝ ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի հետ միասին, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, հայտնում է Reuters-ը։
Կիսիդայի եւ Վիդոդոյի հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր հետո այն բանից, երբ Ինդոնեզիայի նախագահը հազվադեպ այց է կատարել Չինաստան՝ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման համար, որտեղ կողմերը խոստացել են մեծացնել առեւտուրը եւ ընդլայնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը եւ պարենային անվտանգությունը:
«Ինդոնեզիան մեզ հետ կիսում է հիմնարար արժեքները, ինչպես նաեւ ռազմավարական նպատակները, նա ռազմավարական գործընկեր է»,- ասել է Կիսիդան իրենց հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա հայտնել է, որ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը կմասնակցեն Garuda Shield-ի համատեղ զորավարժություններին, որոնք օգոստոսի 1-ից կանցկացվեն Ինդոնեզիայում՝ ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ այլ երկրների մասնակցությամբ։ Սա կլինի Ճապոնիայի առաջին մասնակցությունը։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ ամենամյա զորավարժությունները, որոնք սովորաբար անցկացվում են Ինդոնեզիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ, «մասշտաբով եւ թափով շատ ավելի մեծ կլինեն», քան նախորդ տարիներին:
Կիսիդայի խոսքով՝ Ճապոնիան նաեւ Ինդոնեզիայի կառավարությանը կտրամադրի 43,6 միլիարդ իեն (318 միլիոն դոլար) վարկ՝ ենթակառուցվածքային նախագծերի եւ աղետների կանխարգելման, ինչպես նաեւ համագործակցության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսին է էներգետիկան:
Իր ելույթում Ջոկովին ընդգծել է երկկողմ հարաբերությունների գործնական ասպեկտները եւ հիշատակել, որ երկու երկրները պայմանավորվել են Ինդոնեզիայի եւ Ճապոնիայի միջեւ տնտեսական գործընկերության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին, որը պետք է ստորագրվի այս տարվա վերջին, թեեւ մանրամասներ չի ներկայացրել։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են