Մոսկվան պատրաստ է Կիեւի հետ բանակցությունների ավելի լայն շրջանակի. Լավրով
Մոսկվան պատրաստ է Կիեւի հետ բանակցել հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ, սակայն բանակցային գործընթացի վերսկսողությունը կախված չէ ռուսական կողմից, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Interfax-ը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում իրավիճակի այլ ասպեկտների հետ այս համաձայնագրի կապին, մենք որեւէ խնդիր չունենք հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցում, սակայն. գործը մեզանից կախված չէ»,- ասել է նա Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Լավրովը նշել է, որ ուկրաինական իշխանությունները՝ նախագահից մինչեւ նրա խորհրդականներ, անընդհատ ասում են, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Ուկրաինան մարտի դաշտում չի հաղթել Ռուսաստանին։ ԸՍտ ԱԳ նախարարի այս հարցում ուկրաինացիների հետ համաձայնվում են իրենց արեւմտյան ղեկավարները`Լոնդոնը, Վաշինգթոնը, Բեռլինը եւ ԵՄ ու ՆԱՏօ անդամ բազմաթիվ այլ պետություններ:
«Ուրեմն ընտրությունն իրենցն է: Սակայն որքան երկար Ուկրաինայից պահանջեն մինչեւ վերջ պայքարել, այնքան շատ մարդիկ կմահանան, եւ այդքան երկար կպահպանվի ներկայիս իրավիճակը, ինչը առաջին հերթին ձեռնտու չէ ուկրաինացի ժողովուրդին եւ ուկրաինական պետությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսում, որից հետո կայցելի Եթովպիա, Ուգանդա եւ Կոնգո:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են