Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Զուրաբիշվիլին քննադատել է երկրի կառավարությանը արեւմտյան երկրների դեսպանների հետ վեճերի համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է երկրի կառավարությանն արեւմտյան դեսպանների եւ եվրոպական կառույցների հետ վեճերի համար, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

«Չի կարելի, որպեսզի մենք լինենք աշխարհում գուցե միակ երկիրը, որը նման տոնով բանավիճում է մե՛կ Եվրախորհրդարանի, մե՛կ ամերիկյան դեսպանի, մե՛կ առանձին դեսպանների հետ։ Ես 40 տարվա դիվանագիտական ​​փորձ ունեմ, երբեք նման բան չեմ լսել, նման կարգեր չեմ տեսել»,- ասել է Զուրաբիշվիլին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Երբ իշխանությունները նախատում են դեսպաններին, Եվրախորհրդարանի անդամներին, երբ մենք զբաղված ենք ինչ-որ ելույթներով, եւ պարզ չէ, թե ուր ենք գնում, եւ, իմ կարծիքով, մեր հասարակությունը նույնպես չի հասկանում, թե ուր ենք գնում։ Մենք, ինչպես երբեք, փորձում ենք չանհանգստացնել Ռուսաստանին՝ ինչ-որ բան չասել եւ ինչ-որ կերպ չնեղացնել»,- հավելել է նա։

Զուրաբիշվիլին մի քանի դժգոհություն ունի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից։

Զուրաբիշվիլին զարմանում է, թե ինչու է Գարիբաշվիլին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին խնդրում հեռվանալ Եվրախորհրդարանի բանաձեւից, չէ որ այդ երկու ինստիտուտներն «արդեն հեռու են»:

Վրաստանի վարչապետը Եվրահանձնաժողովի ղեկավարին ուղղված նամակում պաշտպանում է Բիձինա Իվանիշվիլին

Նախագահը նաեւ կարծում է, որ կառավարության անդամները պետք է անձամբ հանդիպեին Բրյուսելի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ 12 պայմանները քննարկելու համար, որոնք պետք է կատարի Վրաստանը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այդ կապակցությամբ նա կրկին քննադատել է Ղարիբաշվիլիին այն բանի համար, որ նա չի օգտվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպելու առիթից, երբ նա հուլիսի 18-ին այցելել էր հարեւան Ադրբեջան:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Բաքվի հետ։ Ինչո՞ւ չէր կարելի ասել, որ խոսակցություն կա եւ կես ժամից թռնել»,- նշել է է նախագահը։

Ընդ որում, Զուրաբիշվիլին բացասաբար է գնահատել ընդդիմության գործողությունները՝ ընդգծելով, որ իշխանությունների հակառակորդներն առանց հասկանալու հայտարարություններ են անում, որոնք «վնասում են երկրի հեղինակությունը»։

Նախագահը չի համարում, որ իշխող թիմի հասցեին իր քննադատությունը ծառայում է բեւեռացվածության խորացմանը, ինչպես պնդում են «Վրացական երազանքի» առաջնորդները։

Նախագահը նաեւ նշել է, որ կցանկանար խոսել իշխանությունների հետ, սակայն այնտեղ «իր հետ, արտաքին գործերի նախարարից բացի, ոչ ոք չի խոսում»։

Զուրաբիշվիլիի քննադատություններին արդեն արձագանքել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքում» նախագահի հետ կարող են խոսել «ցանկացած պահի», բայց ըմբռնում չեն ակնկալում։ «Նախագահը երկրի համար հատուկ խնդիրներ ստեղծելու հատուկ իրավասություն չունի, նա կարող է միայն աննշան դժվարություններ ստեղծել։ Այն չի կարող փոխել երկրի ուղղությունը, քանի որ խորհրդարանական հանրապետությունում նախագահի իրավասությունները խիստ սահմանափակ են։

Այդ պատճառով մենք շահագրգռված չենք նրա հետ վիճել, հանրային բանավեճ կազմակերպել, առճակատում ստեղծել եւ այլն»,- ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահի հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին: Ընդ որում, ըստ նրա, նախագահի որոշ հայտարարություններ վնաս են հասցնում երկրին։

«Մենք բազմիցս փորձել ենք բացատրել նրան։ Գուցե նրա համար դժվար էր ինչ-որ բան վերլուծել՝ տեղեկատվության պակասի պատճառով։ Վստահեցնում եմ ձեզ, մենք անցյալ եւ այս տարի նրան շատ ավելի շատ տեղեկատվություն ենք տրամադրել, քան հանրությանը տրամադրելու հնարավորություն ունենք։ Սակայն նույնիսկ այստեղ նրա համար դժվար էր ինչ-որ բան վերլուծել եւ գնահատական ​​տալ, ինչը ցավալի է։ Բայց կրկնում եմ՝ նրա այդ հայտարարությունները վնաս են հասցնում երկրին, ոչ թե իշխող կուսակցությանը։ Մենք պատրաստ ենք եւս մեկ անգամ բացատրել նրան ամեն ինչ, արդարացնել, բայց ակնկալիք չունենք, որ նա կկարողանա ինչ-որ բան վերլուծել»,- ասել է Կոբախիձեն։