Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ) Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ) ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը

Ջալալ Հարությունյանը պատերազմի առավոտն աշխատավայրո՞ւմ է եղել, թե՞ պատերազմը սկսելուց հետո է շտապել այնտեղ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շրջանառության մեջ է դրել պատերազմի օրերին «Իսկանդերի» կիրառման թեման:

Մասնավորապես, ըստ նրա, «Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել»:

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի անունն է այս համատեքստում տվել:

«Քննիչ հանձնաժողովի ձեռքում է գտնվում Օնիկ Գասպարյանի կողմից հաստատված «Իսկանդերի» կիրառման պլանը, որը բացարձակ չի համապատասխանում իր ասածին: Ընդ որում, դա ստորագրված է նույն Գասպարյանի կողմից, տվյալ փաստաթուղթը կազմել է իր տեղակալ Տիրան Խաչատրյանը, իր օպերատիվ վարչության պետը: Իսկ էդ պլանը, որ ներկայացնենք, երբ մասնագետները նայեն, կտեսնեն, որ Օնիկ Գասպարյանը կամ չի հասկացել՝ ինչ է հաստատել, որովհետև տվյալ սպառազինությունը նախատեսված էր լրիվ այլ հարվածային գործողության և այլ թիրախների համար: Իսկ ինքը թիրախներն ընտրել էր շատ անհասկանալի վայրում և անհասկանալի հեռավորության վրա»,- շեշտել է իրեն զինվորական գործից հասկացողի տեղ դրած Անդրանիկ Քոչարյանը:

Այս թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ, որը երեկ մասնակցում էր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հանրահավաքին:

 – Պարոն գեներալ, վերջին շրջանում թիրախավորվում է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որ «պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել», բայց նաև Ձեր անունն են տալիս, որ ծանոթ եք եղել դրան:

– Ո՞վ է տալիս:

– ԱԺ պաշտպանության հարցերի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, որ «Իսկանդերի» կիրառման պլանը ստորագրվել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից, իսկ տվյալ փաստաթուղթը կազմել եք Դուք՝ որպես ԳՇ պետի տեղակալ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են վերջին շրջանում թիրախավորում Օնիկ Գասպարյանին, Ձեզ, և հենց «Իսկանդերի» կիրառման պլանի պահով:

– Այդ արտահայտություն անողը, թե ով է պլանավորում, ով է պլանը հաստատում, ով է կիրառման թույլտվություն տալիս, բացարձակ անգրագետ է, գոնե ռազմական ասպարեզում: Որովհետև, եթե զրոյից մի փոքր բարձր տեղեկացված լիներ, էդ հիմարությունները դուրս չէր տա: Իսկ ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի նախկին պետին կամ ինձ, երևի էդ ձևով մեզ ինչ-որ բա՞ն են ուզում ասել:

– Միգուցե «ստիպում» են խոսե՞ք: Գուցե պիտի խոսե՞ք:

– Ո՞ւմ հետ խոսենք: Ես երբեք ոչնչությունների մասին ոչինչ չեմ ասում: Չկա ասելու բան:

– Որտե՞ղ պիտի ասվի:

– Որտեղ որ խոսքն արժեք ունի:

– Կասկածի տակ են դնում Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հրամաններն առհասարակ, մասնավորապես՝ պատերազմին պատրաստ լինելու, պաշտպանության անցնելու հետ կապված… Դուք ծանո՞թ եք դրանց, տեղյա՞կ եք:

– Այդ հարցով բազմաթիվ անգամ հայտարարվել է:

– Ի՞նչ հրաման է եղել:

– Բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ երբ լինի անկողմնակալ, արդար քննող հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, ապա մենք պատրաստ ենք բոլոր մանրամասներով, բացատրություններով ներկայացնել: Մենք հիմա քննչական վարչությունում շատ հարցերի պարզաբանումներ տալիս ենք, որովհետև ինչ-որ գործի հետ կապված նյութը, որը պետք է ընթացք ստանա, դրան պետք է ծանոթ լինեն փաստաբանները: Եվ այդ առումով որոշակի օբյեկտիվություն կարող է լինել: Իսկ այն հանձնախումբը, որը ղեկավարում են ոչնչի չտիրապետողները, կամ մարդիկ, որոնք ընդամենն իրենց տեղի համար են վեր ընկած, դրանց հետ խոսելու բան չկա:

– Բայց իրենք Ձեզ էլ են կանչելու քննիչ հանձնաժողով, ասում են՝ ՊՆ-ից, Գլխավոր շտաբից արդեն բավականին փաստաթղթեր են ստացել: Պահանջել են և ստացել են:

– Թող կանչեն, կստանան պատասխան:

– Իսկ բանակի կառավարման մոդելն ինչո՞ւ են շտապում փոխել, ի՞նչ ռիսկեր կան, երբ ԳՇ պետը դառնալու է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

– Ես չգիտեմ մանրամասները՝ ի՞նչ են անում, ո՞նց են անում: Բայց հերթական անգամ ապացուցում են, որ իրենք ոչ միայն արհամարհում են ընդհանրապես արդյունավետ գործունեությունը, այլ թքած ունեն Սահմանադրության վրա: Գլխավոր շտաբի պետի պարտականությունները, դերը, ֆունկցիաները սահմանված են Սահմանադրությամբ, իսկ իրենք վերցնում են, ինչ-որ օրենքով որոշում են:

– ԳՇ պետ դառնալու համաձայնություն տվող եղել է: Ըստ Ձեզ՝ ի՞նչ են մտածել այս դեպքում, երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ են ստորագրել: Խոսքը գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի մասին է: Երբ առիթ լինի՝ իրեն էլ կհարցնեմ:

– Այ, իրենից հաստատ հարցրեք: Ուղղակի ինձ համար այստեղ մի բան շատ անհասկանալի է՝ էդ մարդիկ, որ էդքան դժգոհ էին պարոն Ասրյանի աշխատանքից, հրաման էին տվել, որ զորացրեն, բայց ինչ-ինչ պատճառով չզորացրեցին, այլ տարան պաշտոնի իջեցման, էդ ի՞նչ արտակարգ ձեռքբերումների, նվաճումների համար միանգամից 3 պաշտոն բարձրացումով նոր պաշտոնի նշանակեցին:

– Վերադառնանք նորից պաշտպանության անցնել-չանցնելուն, ինչո՞ւ ՊԲ-ն կարևոր ուղղություններում պատրաստ չի եղել, զինվորները զորամասերում են, այսպես ասած, դիմավորել պատերազմը, պատերազմի առաջին րոպեները: Գլխավոր շտաբի պետից համապատասխան հրաման չի եղե՞լ, թե՞…

– Հրաման եղել է: Թող դրա հետ կապված տարբեր քննչական գործողություններ կատարվեն…

– Եթե այստեղից հրամանը գնացել է, Գլխավոր շտաբ-Պաշտպանության բանակ կապը լավ չի՞ աշխատել, եթե կարելի է այդպես ասել:

– Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ շատ տեղերում պատրաստ են եղել, իսկ ինչ-որ տեղերում պատրաստ չեն եղել…

– Կարևոր որոշ ուղղություններում պատրաստ չեն եղել:

– Թող բանակի հրամանատարությունը պատասխանի:

– Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարությո՞ւնը:

– Դուք իրենց մասին եք ասում:

– Այո: Կրկնում եմ՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբ և ՊԲ կապը չի՞ ստացվել:

– Ո՞նց կարող է չստացվել:

– Այստեղից հրաման եղել է պաշտպանության անցնելու:

– Այո:

– Ինչո՞ւ չեն անցել որոշ տեղերում, հարց չե՞ք տվել:

– Ո՞ւմ:

– Օրինակ, Ջալալ Հարությունյանին:

– Հարց տվել եմ, պատասխանն էլ եմ ստացել, պատասխանից հետո էլ ուրիշ բան էլ եմ ասել, բայց քանի որ, նորից եմ կրկնում, կան քննչական գործողություններ, կան տարբեր հանձնաժողովներ, որ աշխատում են, դրանք ընթացքի մեջ են, ոչինչ չեմ կարող ասել:

– Ի դեպ, պարոն գեներալ, Դուք որտե՞ղ եք դիմավորել պատերազմի առաջին րոպեները՝ Գլխավոր շտաբո՞ւմ, թե՞ պատերազմը սկսվելուն պես եք աշխատանքի գնացել: Հարցնում, որովհետև ՊԲ հրամանատարի երկու տեղակալները, որոնք զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արթուր Սարգսյանը և Հովհաննես Ավագյանը, այդ օրն առավոտյան տանից են գնացել աշխատանքի:

– Եղել եմ Գլխավոր շտաբում: ԶՈՒ ողջ ղեկավար կազմը պետք է լիներ համապատասխան կառավարման կետերում, դրա համար կար ԳՇ պետի կարգադրություն: Ի դեպ, իմ ունեցած տեղեկությամբ, նաև Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարը տեղում չի եղել: