Դատական համակարգում ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է, որի հետևանքն Արմեն Գրիգորյանի մահն էր. Համբարձումյան
Դատական համակարգում այսօր ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է, որի հետևանքն Արմեն Գրիգորյանի մահն էր։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։
Համբարձումյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը հակահետախուզական իր գործառույթների շրջանակներում այդ իմաստով օպերատիվ ապահովում է իրականացրել նաև իրավապահ համակարգի նկատմամբ, ուստի տևական ժամանակ զբաղեցնելով նշված դեպարտամենտի պետի պաշտոնը՝ քաջատեղյակ եմ համակարգի գործունեության հետ կապված նրբություններից և որոշումների ընդունման ընթացակարգերից։
Ես միշտ համոզմունք եմ ունեցել, որ դատավորներն օժտված լինելով անկախության բարձր երաշխիքներով և ինքնուրույնությամբ, չպետք է դրա քողի ներքո գործեն՝ անձնական, քաղաքական, կոռուպցիոն բնույթի շահեր սպասարկելով, ամբիցիաներով, իներտ կամ ինքնահաստատման մոլուցքով տարված, նրանք իրենց ուղիղ պարտականություններն իրականացնելիս, ներքին համոզմունք ձևավորելիս, նաև պարտավոր են հաշվի առնել երկրի անվտանգության շահը, ռիսկերը, հնարավորություն ընձեռեն իրավապահ մարմիններին ողջամիտ ժամկետներում իրականացնել անհրաժեշտ ՕՀՄ-ներ, այլ գործողություններ՝ բարդ ու ծանր հանցագործության դեպքերը լրիվ ծավալով բացահայտելու համար։
Իմ աշխատանքով ձգտել եմ հասնել դրան և այսօր էլ մնում եմ նույն համոզմունքին։ Այս ողջ ժամանակահատվածում ի պաշտոնե առիթներ եմ ունեցել առնչվել տարբեր իրավիճակների և իրադարձությունների հանգուցալուծմանը։
Դատական համակարգում այսօր ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է, որի հետևանքն Արմեն Գրիգորյանի մահն էր։ Նրան բերման ենթարկելու և կալանավորման առիթով ես և ԱԱԾ պահեստազորի սպաների միության ընկերներս արդեն իսկ դիրքորոշում հայտնել ենք 19.05.22թ. հրապարակմամբ, քանի որ նրա շուրջ տեղի ունեցած իրադարձություններում վախեցնելու և պատժի տարրեր էինք տեսնում։
Այս ծանր դեպքը չեմ կարծում, որ գլոբալ իմաստով ազդեցություն կունենա դատական համակարգի արդի գործունեության ընթացքի վրա, քանի որ տեսանելի օրակարգը նրանց կողմից չի ձևավորվում, սա պետք է գիտակցել։ Արմենի մահը` հենց դատարանի դահլիճում, դրա վկայությունն է, այն մեծ խորհուրդ ունի։
Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքին և համբերություն մաղթում»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո