Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

ԵՄ-ը դադարեցնում է օգնությունը Ուկրաինային գազային ճգնաժամի մտավախության պատճառով. Bloomberg

Եվրամիությունը հայտնվել է փակուղում Ուկրաինային օգնության զգալի փաթեթ հատկացնելու բարձրագոչ խոստումների պատճառով, քանի որ բախվել է լուրջ տնտեսական խնդիրների հեռանկարին, գրել է Bloomberg-ը։

Մոտ երկու ամիս առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը առաջարկել էր Ուկրաինային տրամադրել 9 մլրդ եվրո՝ որպես արտակարգ վարկ։ ԵՄ-ին առայժմ հաջողվել է պայմանավորվել միայն նախնական տրանշի մասին, որը խոստացվածի մեկ իններորդն է։

ԵՄ-ը բախվել է նոր մարտահրավերների, քանի որ ռուսական գազի լիակատար դադարեցման ուրվականը եւ դրամավարկային քաղաքականության խստացումը վտանգում են տարածաշրջանը երկու տարվա մեջ երկրորդ ռեցեսիայի մատնել։

Եվրոպական հանձնաժողովը պարտավորվել էր նաեւ մայիսին ֆինանսավորել երկրի վերակառուցման մեծ մասը, որը, Ուկրաինայի կառավարության գնահատականներով, կարող է կազմել 750 մլրդ դոլար։ Դա կարող է էլ ավելի սուր բանավեճ դառնալ ԵՄ-ի համար, քանի որ չկա համաձայնություն այն հարցում, թե ինչպես հավաքել այդ միջոցները։ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը վախեցրել է որոշ անդամ պետությունների, որոնք կարող են կոռուպցիայի հետ կապված պոտենցիալ խնդիրներ ունենալ։

Պատերազմի տնտեսական հետեւանքների ազդեցությունը ճնշում է գործադրում ԵՄ-ի կառավարությունների վրա, քանի որ նրանք սկսում են անհանգստանալ առաջիկա ամիսներին Կիեւի հանրային կարգի թուլացման վտանգի մասին, մանավանդ եթե էներգիան ավելի թանկանա եւ չբավականացնի։

ԵՄ-ի ֆինանսների նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինային օգնության ցուցաբերման հարցը, եւ 27 անդամ երկրների մոտ մեկ երրորդը նախազգուշացրել է, որ նոր միջոցներ կպահանջվեն ԵՄ-ի ներսում առավել խոցելի խմբերին աջակցելու համար, որպեսզի կանխվի Կիեւից դժգոհությունը։

Տնտեսության գծով եվրահանձնակատար Պաոլո Ջենթիլոնին հանդիպման ժամանակ նախարարներին փակ դռների հետեւում ասել է, որ ազգային կառավարությունները պետք է ապահովեն բավական ուժեղ տնտեսական ռեակցիա պատերազմի հետեւանքների հարցում, որպեսզի եվրոպացիների շրջանում հոգնածություն չառաջանա։ Ջենթիլոնին լրագրողներին հինգշաբթի ասել է, որ կառավարությունները «պարտավոր» են մեղմել ավելի բարձր գների, մասնավորապես, էլեկտրաէներգիայի հաշիվների ազդեցությունը։

Երեքշաբթի նախարարներին հաջողվել է պայմանավորվել Ուկրաինայի համար միայն 1 մլրդ եվրո վարկի մասին՝ որպես մակրոֆինանսական օգնության առաջին տրանշ։ Ֆինանսական փաթեթի մեծ մասը, որն ըստ էության հավանության է արժանացել ԵՄ-ի ղեկավարների կողմից մայիսին, արգելափակվել է մի քանի շաբաթով՝ Եվրահանձնաժողովի եւ Գերմանիայի միջեւ տարաձայնությունների պատճառով։

Աղբյուրների խոսքով՝ փակուղային իրավիճակը հազիվ թե լուծվի մինչեւ Բրյուսելի ամառային արձակուրդ գնալը։ Բոլոր 27 անդամ պետությունները պետք է իրենց համաձայնությունը տան օգնության փաթեթի պայմաններին։

Սկզբում Գերմանիան փորձել է համոզել հանձնաժողովին դրամաշնորհներ տալ, ոչ թե վարկեր, որպեսզի թեթեւացվի Ուկրաինայի պարտքի բեռը։ Հետո Բեռլինը սակարկել է ԵՄ-ի գործադիր իշխանության հետ՝ վարկերի պայմանների վերաբերյալ։

Եվրահանձնաժողովը խնդրել է անդամ երկրներին վարկերի գծով երաշխիքներ ներկայացնել։ Բայց Գերմանիան ցանկանում է փոքրացնել իր պարտավորությունների ծավալը՝ դա փաստարկելով նրանով, որ Ուկրաինային 1 մլրդ եվրոյի անհատույց դրամաշնորհ է հատկացրել Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով, ասել է գերմանացի պաշտոնյան։ Բեռլինը մյուս անդամ պետություններին կոչ է արել լրացուցիչ երաշխիքներ տրամադրել։

Բացի այդ, 1,5 մլրդ եվրոյի վարկը, որը տրամադրել է Կիեւին Եվրոպական ներդրումային բանկը, նույնպես արգելափակված է մնում ԵՄ-ի մեխանիզմում, քանի որ հանձնաժողովը պահանջում է երաշխիքների ավելի մեծ ծավալ բանկի ստանդարտ գործառնությունների համեմատ։ Հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է համոզվի, որ նա կկարողանա փակել վնասները Ուկրաինայի դեֆոլտի դեպքում։