Եվրոպացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Անցած շաբաթ աշխատանքային այցով Եվրոպա մեկնած Իշխան
Սաղաթելյանի հետ հանդիպած եվրոպացի պաշտոնյաները, մեղմ ասած, չեն թաքցրել
իրենց տարակուսանքը հայաստանյան խորհրդարանական ընդդիմության նկատմամբ
իշխանության ձեռնարկած սանկցիաների առիթով եւ իրենց զարմանքն ու մտահոգությունն են արտահայտել այդ քայլերի կապակցությամբ:
Ի տարբերություն Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնող նրանց դեսպանների եւ պաշտոնյաների, որոնք ստանձնել են Նիկոլ Փաշինյանի պաշտպանի դերը, նրանք ասել են, որ նման բանն արտառոց է եւ հարիր չէ ժողովրդավարական երկրին:
Հիշեցնենք, որ դիմադրության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անցած շաբաթ աշխատանքային այցով մեկնել էր Եվրոպական խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, այնուհետեւ՝ Բրյուսել: Հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների, Հայաստանի գծով զեկուցողների եւ քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են