Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ) Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ) ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-ի

Խնդիրներից խուսափելու համար Վարդազարյանի գործով ԲԴԽ-ն պետք է որոշում կայացնի մինչև Դատավորների ժողովի օրը․Օրբելյան

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ բողոք է ներկայացրել իրեն հունիսի 23-ին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Արամ Օրբելյանը։

Ըստ փաստաբանի՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը կայացվել է հունիսի 16-ին, ինչից հետո ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և այդ հանգամանքները կարող էին ազդել որոշման վրա:

«Ըստ էության՝ բողոքի հիմքում դրել ենք երկու գաղափար, մեկը այն է, որ Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանը ենթակա են բացարկման և իրավունք չունեն մասնակցելու գործընթացին, մյուս խնդիրը, որ բարձրաձայնվել է, այն է, որ Ռուբեն Վարդազարյանի՝ այդ օրվա նիստին բացակայությունը, հարգելի պետք է համարվեր, որովհետեւ ինքն ունեցել է առողջական խնդիր և ներկայացրել է բժշկական տեղեկանք, իսկ ես ավելի վաղ նշանակված այլ դատական նիստին ներկա գտնվելու հիմքով բացակայել եմ»,-ասաց Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ ինքը խնդրել է ԲԴԽ-ին որոշում ընդունել մինչև հուլիսի 27-ը, քանի որ, ըստ ԲԴԽ-ի հայտարարության՝ հուլիսի 27-ին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է, իսկ դա պայմանավորված է բացառապես Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարմամբ, որովհետև դատավոր անդամներից Սերգեյ Չիչոյանի՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրվելը չի նշանակում, որ նա դադարեցնում է իր անդամությունը ԲԴԽ-ին:

«Այս պարագայում ԲԴԽ-ն կարող է արագ որոշում կայացնել, և դատավորների ընդհանուր ժողովն իմանա՝ ընտրե՞լ, թե՝ ոչ, ԲԴԽ անդամ: Ի՞նչ է լինելու, եթե Ժողովն ընտրի ԲԴԽ անդամ, հետո պարզվի, որ սխալ էր Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը»,- նկատեց Արամ Օրբելյանը:

Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչի խոսքով՝ որոշումը ստանալուց հետո կքննարկեն նաև դրա հիմքում դրված օրենքների սահմանադրականության և միջազգային ատյաններում բողոքարկելու հարցը, եթե նման անհրաժեշտություն առաջանա:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 16-ին կայացրած և հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ բավարարել է հանձնախմբի միջնորդությունը՝ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն որոշել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել: