Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին

«Փաշինյանը ժողովրդին շանտաժի է ենթարկում. սա տանում է նոր պատերազմի». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ հետպատերազմական ժամանակահատվածում ՀՀ իշխանություններին հաջողվեց խաղաղության օրակարգով հանրությանը խաբել, մոլորեցնել, հետ կանգնեցնել պայքարից, ցույց տալ, որ միայն իրենք են գնում խաղաղության:

«Ավելին, ինչպես պատերազմից հետո, այնպես էլ՝ այսօր, իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է ռևանշիզմի և նոր պատերազմի տանելու մեջ, այնինչ ճիշտ հակառակն է: Ընդդիմությունը և ես՝ ինքս, ասում եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղության պահպանման, ուժերի հավասարակշռությունը դեպի մեզ փոխելու ամենակարևոր գործոնը մարտունակ բանակի և անվտանգության լիարժեք համակարգի կառուցումն է, ինչն այսօրվա Հայաստանում գոյություն չունի: Բայց իշխանությունն օգտագործելով այդ կեղծ թեզերը՝ մարդկանց խաբեց և որոշակի ժամանակ այդ իշխանությունը պահեց: Հիմա ստեղծվել էր մի վիճակ, երբ իշխանությունն իրեն ամուր էր զգում աթոռին և արդեն 2022թ. ապրիլ ամսից սկսեց հայտարարել, որ նոր սպառնալիքներ է տեսնում, ասում է՝ մեզ փորձում են ոչնչացնել, բայց դրա համար պատասխանատվություն չի կրում: Իշխանությունը հարյուր-հազարավոր մարդկանց խաբել է, որ խաղաղություն է բերելու, մարդիկ նրան հայհոյելով՝ գնացել, ընտրել են՝ այդ խաղաղության կեղծ տեխնոլոգիան ընդունելով, բայց այսօր նա ասում է՝ ժողովուրդ ջան, միակողմանի խաղաղություն չի լինում, ես իրականում չեմ կարող ձեզ խաղաղություն երաշխավորել, ավելին, ասում է՝ մեզ ոչնչացնողների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք մտածում էինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ երբ այս ամենին զուգորդում ես անվտանգության համակարգում, արտաքին քաղաքականությունում, տնտեսությունում, պետական կառավարման առկա վիճակը, ապա ակնհայտ է, որ իշխանությունը քաղաքացիների համար որևէ բան չի արել:

«Այս տեսանկյունից շատ տարօրինակ է տեսնել, որ այս իշխանությունը շարունակում է աներեսի նման մնալ իշխանության, ավելին՝ պատրաստ է գնալ մեզ համար նոր՝ ցավոտ զիջումների»,- նկատեց Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից առկա է ավելի շատ պատերազմի շանտաժ՝ սեփական ժողովրդի նկատմամբ, քան պատերազմի հավանականություն. «Չնայած՝ որոշակի հարցերի շուրջ կան տարաձայնություններ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ֆորմատում, բայց գլխավոր սկզբունքային հարցերում, կարծես թե, կա ընդհանուր կոնսենսուս: Իրավիճակը, եթե համեմատենք 2020թ. կամ 2016թ. մարտական գործողություններից առաջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, ապա համեմատելի քիչ բան կա:

Իշխանությունը հետպատերազմյան ժամանակահատվածում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս այնքան զիջումներ է արել Ադրբեջանին, որ այս պայմաններում մի փոքր դժվար է ակնկալել, որ Ադրբեջանը կարճաժամկետ կտրվածքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի: Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը. Քանի որ առջևում իր և Ադրբեջանի պայմանավորվածությունների համաձայն՝ լինելու են կարգավորումներ, որոնք Ադրբեջանի համար կարգավորում են, իսկ Հայաստանի համար՝ տարածքային զիջումներ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վախեցնում է, թե կարող է պատերազմ լինել, և դրա ներքո փորձում գնալ զիջումների, որպեսզի դրա ներքո մարդիկ մտածեն՝ պատերազմ էր լինելու, դրա համար ստիպված գնաց զիջումների:

Փաշինյանը ժողովրդին շանտաժի է ենթարկում, որ կարողանա դրա տակից դուրս գալ: Թե հանրության մեծ մասը սրան ինչպես կարձագանքի, դա արդեն այլ հարց է, բայց կարող եմ վստահաբար ասել, որ այն երկրները, որոնք անընդհատ գնում են զիջումների, դրանք մի փուլում, զիջումներից բացի, նաև ստանալու են պատերազմ: Այս իշխանության իրական օրակարգը մեր ժողովրդին տանում է նոր փորձությունների և նոր պատերազմի ճանապարհով»:

Հայաստանի իշխանությունները մի կողմից՝ հայտարարում են, որ հնարավոր է՝ նոր պատերազմ սկսվի, մյուս կողմից՝ Հայաստանը չունի Գլխավոր շտաբի պետ, ավելին՝ ուզում են այնպես անել, որ ԳՇ պետը լինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ այն դեպքում, երբ մեր պաշտպանության նախարարն ընդամենը պամության ուսուցիչ է և, մեղմ ասած՝ ռազմական գործի հետ կապ չունի: Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս հասկանալ այս պարադոքսը:

«Եթե վաղը նախագահը հրամանագիր ստորագրի, որով պայմանական Հովիկ Աղազարյանին նշանակեն ԶՈՒ ԳՇ պետ, ես չեմ զարմանա, որովհետև այս մարդկանց չեն հետաքրքրում համակարգերը, պետությունը կամ պետական անվտանգությունը: Այս մարդիկ եկել են իրենց ներքին խնդիրները լուծելու, անձնական բարեկեցության հարցերը լուծելու, դրանց ճանապարհին իրենց համար կարևոր է, որ նույնիսկ ԶՈւ համակարգը, որը մաքուր զինվորական է, լինի կուսակցական ֆունկցիոներների ուղիղ վերահսկողության տակ: Թե վաղը պաշտպանության նախարար կամ ԳՇ պետ ում կնշանակեն, արդեն այդ համակարգերը ոչնչացված են»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում