Բացի ժողովրդից՝ որևէ մեկը մեզ չի կարող մանդատից զրկել. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանին
Լավ կլինի՝ Ալեն Սիմոնյանը մտածի, թե երբ է տարանջատվելու Նիկոլ Փաշինյանից, կամ տարանջատվելո՞ւ է, թե՞ ոչ, որպեսզի հայկական նյուրնբերգյան դատավարության ժամանակ հասկանանք՝ նա ինչ կարգավիճակ է ունենալու։ Ես նրան այդ խորհուրդը կտամ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով խորհրդարանի նախագահի հայտարարությանը, որ մոտ օրերին կքննարկվի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։
«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ մանդատի հարց քննարկի. հոր տանի՞ց է բերել, պա՞պն է իրեն ժառանգություն տվել», - հարց հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Դիտարկմանը, որ ԱԺ նախագահը համապատասխան գործընթաց սկսելու համար հղում է կատարել նման հնարավորություն ընձեռող օրենքին, Գեղամ Նազարյանն արձագանքեց.
«Օրենքը նման հնարավորություն չի տալիս։ Մեզ ընտրել է ժողովուրդը, և որևէ մեկը չի կարող այդ հարցը լուծել, որովհետև մեր գործունեությունն ավելի վայել է պատգամավորին, քան բյուջեի հաշվին 90 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա ձեռք բերելը (նկատի ունի ԱԺ նախագահի համար վերջերս գնված բարձր դասի BMW մակնիշի ծառայողական ավտոմեքենան՝ խմբ.)։
Հիմա ո՞ւմ հարցը քննենք, մանդատից զրկենք։ Ժողովրդի մի ահագին զանգված էլ մեզնից պահանջում է, որ Ալեն Սիմոնյանին զրկենք մանդատից, որովհետև պետության այս նեղ վիճակում միայն 90 միլիոն դրամ ծախսել է ավտոմեքենայի վրա, դրան գումարած ՝ ահագին գումար էլ ծախսել են Ինդոնեզիա կատարած անիմաստ այցի վրա (Ալեն Սիմոնյանի գլխավորած 11-հոգանոց պատվիրակության այցը Ինդոնեզիա ՀՀ պետական բյուջեի վրա ավելի վաղ արժեցել էր շուրջ 18 մլն դրամ` 36 000 ԱՄՆ դոլար` խմբ)։
Ալենին փոխանցեք՝ այս հարցը քննարկելո՞ւ են, թե՞ ոչ։ Եվ ընդհանրապես, այդ հարցը մեզ չի հետաքրքրում, որովհետև որևէ մեկը մեզ չի կարող մանդատից զրկել՝ բացի ժողովրդից», - ամփոփեց Գեղամ Նազարյանը։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները