Եթե զոհվեր իմ տղան կամ ձեր տղան, այսպես կվարվեի՞ք. փաստաբան Մարտիրոսյանը՝ դատախազին եւ դատավորին
Յուրաքանչյուր հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձը լեգիտիմ ակնկալիք ունի, եթե հանցագործության առիթը կա, ապա քրեական հետապնդման մարմնից պետք է ստանա հանցագործության մասին հաղորդումը կարգավորող Քրեական դատավարության օրենսգրքի մեկ հոդվածով կարգավորվող 180-րդ եւ 181-րդ հոդվածներով նախատեսված որոշումներից մեկը։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Վերաքննիչ դատարանում հայտարարեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բողոքը։
«Սույն բողոքով քննարկվում է մեկ հարց՝ արդյո՞ք դատախազությունն իրավունք ուներ հանցագործության մասին հաղորդումը ուղարկելու, կցելու ինչ-որ գործի։ Դատախազի կատարած գործողություններն արդեն օրենքով չեն կատարվում։ Եթե օրենքից բխող գործողություն չի, ապա սա համարվում է անգործություն։ Քանի որ Նիկոլ Փաշինյանն է, բոլոր ուղղություններով գործողությունները գնում են դեպի չհարուցելը»,- նշեց Հակոբ Մարտիրոսյանը։
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ սա գրպանահատում չէ, խոսքը ՀՀ քաղաքացու հիմնարար անվտանգ միջավայրում ապրելու մասին է. «Քրեադատավարական առումով խախտված է իմ՝ որպես դիմող կողմի իրվաչափ ակնկալիքը՝ այս հարցերին պատասխանելու առումով»։
Հակոբ Մարտիրոսյանը շեշտեց, որ այս խնդիրը լուծվում է մեկ հոդվածի կարգավորումով, այսինքն՝ 180-րդ հոդվածի կարգով. «Եթե զոհվեր իմ տղան կամ ձեր տղան, այսպես կվարվեի՞ք»։
Նշենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Այս գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով։ Այդ հանգամանքը զոհվածների ծնողներին բարկացրել էր, եւ նրանք մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, պահանջելով՝ օբյեկտիվ քննել իրենց բողոքը եւ պատշաճ ընթացակարգ տալ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած