Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ) Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ) ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը

Ասֆալտապատման հողատու ավազակների ավերը...

Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` գրառմանը կից տեսանյութ եւ լուսանկարներ հրապարակելով:

«Ասֆալտապատման հողատու ավազակների ավերը...

Ամեն անգամ Արցախի մի կարեւոր մասի, Շուշիի, Հադրութի կորստյան, հազարավոր զոհերի, վիրավորների, անարդարության, աշխարհում մեր երկրի ու ժողովրդի ներկայացուցիչների գլխիկոր շրջելու հայտարարություններին ի պատասխան՝ այս հողատուների գլխավոր ու թերեւս միակ փաստարկ-արդարացումն ասֆալտապատումն է։ Հրապարակում են թվեր տասնյակ կիլոմետրերի մասին՝ մոռանալով Քարվաճառի նորակառույց ճանապարհը, եղածն ու արվածը։ Նախօրեին Մեղրի գնալուց նորից ասֆալտը եկավ մտքիս։ Այս անգամ կորսված, 2020 թվականի դեկտեմբերին գաղտնի, դավադիր փաստաթղթով թշնամուն հանձնված Սյունիքի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածի փոխարեն, պարտադրված ենք բոլորս երթեւեկել իշխանության կողմից իբրեւ փրկօղակ ու այլընտրանք ներկայացված Տաթեւ Աղվանի-Շրվենանց-Կապան ճանապարհով։ Աչք փակելու, ապագա խոստանալու, դավադրաբար թշնամուն Սյունիքի միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը հանձնելն արդարացնելու համար իշխանությունը բազում կոռուպցիոն, անօրինական քայլերով ծախսեց ընդհանուր առմամբ (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) 5 մլրդ 274 մլն դրամ, հանուն 43 կիոլմետրանոց ճանապարհի։ Բոլորը նախորդ տարի ճանապարհի կառուցման ու բացման ժամանակ նկարվեցին, հպարտացան, հայտարարեցին, թե իրանական բեռնատարները կարող են ազատ երթեւեկել։

Սա 2021 թվականին, երբ հողատուները հայտարարում էին, թե ճանապարհը կառուցվել է, ձմռանն արդեն Նիկոլը վնասված ճանապարհի համար արդարանում էր՝ արագ են արել ու ասֆալտի մեկ շերտ է դրվել։ 2020-ին իհարկե այլ բան էր խոստանում… «հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել »։ (2020 թ. 16 դեկտեմբեր, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույց)։

Ավիրվածությունը կապ չունի ասֆալտի շերտերի հետ։ Նիկոլը Հայրենիքի մի հատվածը տվել է թշնամուն, փոխարենը չի կարող անվտանգ ու ապահով այլ ուղի գտնել, ու սարերով անհնար է ապահով մայրուղի կառուցել։

Իսկ հիմա նայեք նախօրեին արված այս լուսանկարները, դիտեք տեսանյութերը։ Սա՞ է այընտրանքային միջպետական ճանապարհը, անվտանգը, ասֆալտապատածը, բարեկարգվածը։

Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ։ Փող ուտել, ասֆալտը խժռել, կոռուպցիա…սրանք նիկոլի հետ կապ չունե՞ն։

Ի դեպ, առանձին ներկայացնում եմ Սյունիքի մեկ այլ՝ M2 ճանապարհահատվածի՝ Սարավան-Սարալանջի քանի օր առաջվա վիճակը (լուսանկարները՝ մեկնաբանությունում)։ Գրեթե փակ մայրուղի, ավերակ վիճակ։ Շինարարներն արդարանում էին՝ նախորդ տարի սխալ են կառուցել։ Հիմա նորից սարքում են։ Ու ասֆալտով հպարտացող, ասֆալտի ավազակների աչքը որևէ մեկը աչքը չի խոթում, թե ինչու է նոր արված, տեսանյութերում գեղեցիկ ներկայացված ասֆալտի մակերեսը մոտ կես մետր ավելի նեղ։ Դե հաշվեք, որքան տասնյակ միլիոն դրամ գնաց ու կորավ։

Երեկ Մեղրիից վերադառնալիս մտքումս էր Սյունիքում ամեն քայլափոխի հանդիպող մեր հայրենակիցների առաջին հարցը՝ տեսա՞ր ճանապարհի վիճակը։ Պատասխանս կարճ էր. լուծումը մեկն է՝ դրան ու իր թիմակից հողատու ավազակներին օր առաջ դուրս շպրտել»,- գրել է նա։