Մակրոնը կառավարություն ստեղծելու մասին բանակցություններ է վարել Լը Պենի եւ կոմունիստների հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է ազգային միասնության կառավարություն ստեղծելու հնարավորությունը ինչպես ծայրահեղ աջ «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի, այնպես էլ կոմունիստների առաջնորդ Ֆաբիեն Ռուսելի հետ, հայտնում է BFM TV-ն։
Այսպես, Լը Պենը հաստատել է, որ հունիսի 21-ին Մակրոնի հետ քննարկել է կառավարություն ստեղծելու հարցը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել։
Մինչ այս Ռուսելը, որն ընտրություններում Ժան-Լյուկ Մելանշոնի ձախ կոալիցիայի մաս էր կազմում, խոսել էր նախագահի հետ իր բանակցությունների մասին։ Նրա խոսքով՝ Մակրոնը կոմունիստի կարծիքն է հարցրել վարչապետ Էլիզաբեթ Բորնի եւ ազգային միասնության կառավարությունում աշխատելու պատրաստակամության մասին։ «Ես նրան ասացի, որ խոսքը ոչ թե մարդու մասին է, այլ այն մասին, թե ինչ ուղղություն նա կտա»,- մեկնաբանել է Ռուսելը հանդիպումը:
Հունիսի 19-ին նախագահամետ «Միասին» կոալիցիան հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն 1958 թվականին Հինգերորդ հանրապետության գոյությունից հետո առաջին անգամ կորցրել է մեծամասնությունը օրենսդիր մարմնում։ Մելենշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական եւ սոցիալական միությունը» զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ «Ազգային միավորումը»՝ երրորդ տեղը։ Ֆրանսիայի աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության առաջնորդ Քրիստիան Ժակոբը, որը չորրորդ տեղն է զբաղեցրել, հրաժարվել է Մակրոնի հետ բանակցություններից։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...